Հա

Քաղաքական

04/03/2021 - 10:00

«Հայաստանում քաղաքական աղէտը ոչնչացնում է Ղարաբաղը». Մոդեստ Կոլերով

Անդրկովկասում Հայաստանի դիրքերի շարունակական թուլացումը կարեւոր դեր է կատարում տարածաշրջանում ուժերի ապագայ հաւասարակշռութեան համար: 

«alikonline.ir» - Անդրկովկասում Հայաստանի դիրքերի շարունակական թուլացումը կարեւոր դեր է կատարում տարածաշրջանում ուժերի ապագայ հաւասարակշռութեան համար: Ինչպէս փոխանցում է «Ռեգնում» գործակալութիւնը, այս մասին Լեռնային Ղարաբաղի հակամարտութեան կարգաւորմանն ու արցախեան երկրորդ պատերազմի արդիւնքներին նւիրւած կլոր սեղանի ժամանակ կարծիք է յայտնել գործակալութեան գլխաւոր խմբագիր, ռուս քաղաքական վերլուծաբան Մոդեստ Կոլերովը:

«Դա ծանր պատմական աղէտ է Ռուսաստանի շահերի համար: Ես չեմ ուզում այստեղ նմանակել գործիչներին, ովքեր դա պարտութիւն են համարում: Ռուսաստանը բաւարար ռազմաբազաներ ունի Աբխազիայում, Հարաւային Օսիայում, որպէսզի իրեն հանգիստ զգայ: Սակայն, այնուամենայնիւ, Հայաստանում ձեւաւորւած քաղաքական աղէտը ոչնչացնում է Ղարաբաղը, վերացնում է ուժերի հաւասարութիւնն Անդրկովկասում: Ռուսաստանն ազդեցութեան գործիքներ չունի, աշխարհասփիւռ հայութիւնը նոյնպէս նման ազդեցութեան միջոցներ չունի: Հայաստանի ներսում իշխանութեան այլընտրանք չի ստեղծւել եւ կարծում եմ՝ մօտ ապագայում չի ստեղծւի»,- կարծիք է յայտնել Կոլերովը:

Նրա խօսքով՝ Հայաստանի պարտութիւնը Ղարաբաղում անվերականգնելի վնաս կը հասցնի տարածաշրջանում շահերի հաւասարկշռութեանը:

«Անդրկովկասում հաւասարկշռութիւն է անհրաժեշտ: Առանց Ղարաբաղի հաւասարակշռութիւն չի լինի: Առանց Ղարաբաղի Հայաստանում լիարժէք ինքնիշխան պետականութիւն չի լինի: Այն կը դառնայ դեկորատիւ եւ սիմւոլիկ»,- նշել է Կոլերովը:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։