Հա

Քաղաքական

04/03/2021 - 11:30

«Ի՞նչ կապ ունի ռուսական զէնքն այն փաստի հետ, որ անհասանելի Շուշի քաղաքը նման անտաղանդ կերպով կորսւել է՝ առանց պայքարի»․ Զատուլին

«Կարող ձեռքերում ռուսական զէնքը կրակում է եւ հասնում իր նպատակներին»,- այս մասին երէկ կազմակերպւած տեսակամրջի ժամանակ ասաց ՌԴ Պետական Դումայի ԱՊՀ գործերի եւ հայրենակիցների հետ կապերի յանձնաժողովի անդամ, Սփիւռքի եւ ինտեգրման ինստիտուտի (ԱՊՀ երկրների ինստիտուտի) տնօրէն, Արտաքին քաղաքականութեան եւ պաշտպանութեան խորհրդի անդամ, Ռուսաստանի Դաշնութեան Հանրային խորհրդի անդամ Կոնստանտին Զատուլինը՝ անդրադառնալով անկախ պատգամաւոր Արման Բաբաջանեանի՝ ԱԺ-ում ռուսական զէնքին ուղղւած քննադատութեանը։

«alikonline.ir» - «Կարող ձեռքերում ռուսական զէնքը կրակում է եւ հասնում իր նպատակներին»,- այս մասին երէկ կազմակերպւած տեսակամրջի ժամանակ ասաց ՌԴ Պետական Դումայի ԱՊՀ գործերի եւ հայրենակիցների հետ կապերի յանձնաժողովի անդամ, Սփիւռքի եւ ինտեգրման ինստիտուտի (ԱՊՀ երկրների ինստիտուտի) տնօրէն, Արտաքին քաղաքականութեան եւ պաշտպանութեան խորհրդի անդամ, Ռուսաստանի Դաշնութեան Հանրային խորհրդի անդամ Կոնստանտին Զատուլինը՝ անդրադառնալով անկախ պատգամաւոր Արման Բաբաջանեանի՝ ԱԺ-ում ռուսական զէնքին ուղղւած քննադատութեանը։ Գրում է 168.am-ը:

Զատուլինը յիշեցրեց ռուսական յայտնի իմաստնութիւնը վատ պարողի մասին՝ ասելով, որ յայտնի չէ, թէ ինչն է խանգարում վատ պարողին։ Պետդումայի պատգամաւորը նշեց, որ, չգիտես՝ ինչու, ռուսական սպառազինութիւնը ռազմագործողութիւնների այլ ճակատներում լաւագոյնն է, գոնէ չի զիջում այլ օրինակներին, իսկ Ղարաբաղեան պատերազմի դէպքում յանկարծ պարզւեց, որ անարժան էին մարտական գործողութիւնների այն մակարդակին, որով ընթանում էին ռազմագործողութիւնները։

«Իհարկէ, բոլորը պատրաստւում են նախորդ պատերազմին, այդպէս են սովորաբար ասում գեներալների մասին, եզրայանգումներ այս պատերազմից անում են բոլոր շտաբներում, այդ թւում՝ ռուսական, հայկական, թուրքական, ադրբեջանական, բայց տւեալ դէպքում՝ Հայաստանի նկատմամբ դժգոհութիւնը գործի ռազմական կողմի հարցում հետեւեալն է՝ չկար ռազմական գործողութիւնների ճիշտ հրամանատարութիւն, ուժերի մոբիլիզացիա կազմակերպելու համար հակահարւած։

Ինքնին պարոն Փաշինեանը նոյնիսկ դուրս չեկաւ պարզ իրաւական հանգամանքներից, որոնց համաձայն՝ նա անձամբ, որ իրեն ներկայացնում էր՝ որպէս գերագոյն գլխաւոր հրամանատար, չունէր դրա իրաւունքը, քանի որ առաջին հերթին խօսքը ԼՂ-ում պատերազմի մասին էր, եւ երկրորդ՝ գերագոյն գլխաւոր հրամանատարը պէտք է բացառապէս պատերազմի ընթացքում նման պարտականութիւններ իրականացնէր: Իսկ պատերազմ պաշտօնապէս չէր յայտարարւել։

Այսինքն՝ նա օգտագործում էր գերագոյն գլխաւոր հրամանատարի կերպարը՝ յանուն հետագայ քաղաքական դիւիդենտների՝ չսպասելով, իհարկէ, թէ ինչ տեղի կունենայ։ Բայց չունէր դրա իրաւունքը՝ ՀՀ օրէնսդրութեան համաձայն։ Այս ամէնն ուղեկցւում էր ոչ կոմպետենտ գործողութիւններով, անփութութեամբ, այս ամէնն ուղեկցւում էր, դա ստուգման կարիք ունի, շատ են այդ մասին հայկական համացանցում եւ ԶԼՄ-ներում խօսում, դաւաճանութեան փաստերով, յանցաւոր հրամաններով։ Բայց, իմ կարծիքով, ամենազարմանալի էպիզոդն այս պատերազմի Շուշիի յանձնումն էր։

Կը ցանկանայի պարզել, թէ ի՞նչ կապ ունի ռուսական զէնքն այն փաստի հետ, որ Շուշի քաղաքը, որը ես հիանալի կերպով պատկերացնում եմ, բազմաթիւ անգամներ եմ եղել ԼՂ-ում, սկզբունքորեն ուղիղ շտուրմի համար անհասանելի, երեք կողմերից ժայռային լեռնային հատւած, ինչպէ՞ս կարող էր նման անտաղանդ կերպով կորսւել՝ առանց պայքարի։

Այն քաղաքը, որի շուրջ 19-րդ դարում Աբբաս Միրզան իր 40 հազարանոց զօրքով կանգնել է 40 օր եւ չի կարողացել այն վերցնել։ Ռուսական զէնքը պէտք է վատաբանեն այն մարդիկ՝ իշխանութեան շրջանում եւ դրան մղող պատգամաւորները, որոնք իրականում չեն ազատւել իրենց արեւմտեան կողմնորոշումից, պարզապէս ժամանակաւորապէս այն խլացրել են, իսկ հիմա ջրի երես են դուրս եկել, որպէսզի դժգոհութիւններ ներկայացնեն ռուսական զէնքին եւ Ռուսաստանին»,- նման կարծիք յայտնեց Զատուլինը՝ շարունակելով, որ ռուսական զէնքը նորմալ, կարող ձեռքերում հասնում է իր նպատակներին։

Ըստ նրա, ռուսական զէնքը, որը չեն ցանկանում օգտագործել՝ չի կրակում։ «Յիշեցնեմ, որ պարոն Փաշինեանն ասաց, որ «Իսկանդերները» պայթում են 10 տոկոսով։ Այդ յայտարարութիւնից յետոյ արդէն բոլորը՝ Ադրբեջանը, Ռուսաստանը, հաստատել են, որ ոչ մի «Իսկանդեր» չի արձակւել։ Որտեղի՞ց պարոն Փաշինեանին առարկայի նման իմացութիւն, ստիպւած եղաւ Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտինի հետ հեռախօսազրոյցից յետոյ յետխաղ անել՝ ռեւերանս, եւ գտնել քաւութեան նոխազ, որոնք իրեն սխալ են զեկուցել։ Իսկ ինչո՞ւ է վարչապետը նման հեշտութեամբ նման մեղադրանք հնչեցնում»,- ասաց Զատուլինը։

 

Արաքս Մարտիրոսեան

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։