Հա

Քաղաքական

06/03/2021 - 13:25

«Հետաքրքիր է` էլ ի՞նչ պէտք է անի Փաշինեանը, որպէսզի իր կողմնակիցները դադարեն աջակցել իրեն. գուցէ, թուրքական անձնագի՞ր ստանա». ռուս փորձագէտ

«Սւաբոդնայա պրեսա»-ն «Հիւսիս-Արեւմուտք» քաղաքական նորութիւնների գործակալութեան խմբագիր Անդրէյ Դմիտրիեւի հետ զրուցել է Արցախեան վերջին պատերազմի հետեւանքների, Հայաստանում դրան յաջորդած ներքաղաքական իրադարձութիւնների, ՀՀ զինւած ուժերի գլխաւոր շտաբի յայտարարութեան եւ յարակից թեմաների մասին։

«alikonline.ir» - «Սւաբոդնայա պրեսա»-ն «Հիւսիս-Արեւմուտք» քաղաքական նորութիւնների գործակալութեան խմբագիր Անդրէյ Դմիտրիեւի հետ զրուցել է Արցախեան վերջին պատերազմի հետեւանքների, Հայաստանում դրան յաջորդած ներքաղաքական իրադարձութիւնների, ՀՀ զինւած ուժերի գլխաւոր շտաբի յայտարարութեան եւ յարակից թեմաների մասին։ Գրում է Tert.am-ը:

Անդրէյ Դմիտրիեւի խօսքով, Հայաստանում իրադարձութիւնների զարգացումը բաւականին զարմանալի է թւում:

«Անգամ մի կողմ թողնելով Նիկոլ Փաշինեանին ուղղւած տարբեր մեղադրանքները (օրինակ՝ Արեւմուտքի հետ գործակցութիւնը եւ այլն), ակնյայտ է, որ նա խայտառակ ձեւով պարտւել է պատերազմում եւ պէտք է հեռանայ: Կողքից դիտելիս սա ակնյայտ է, բայց հայ հասարակութեան զգալի հատւածի համար այնքան էլ ոչ` հաշւի առնելով հանրահաւաքներին մասնակցողների թիւը։ Հետաքրքիր է, էլ ի՞նչ պէտք է անի նա, որպէսզի իր կողմնակիցները դադարեն աջակցել իրեն: Գուցէ, թուրքական անձնագի՞ր ստանայ»,- նշել է նա։ 

Անդրադառնալով Գլխաւոր շտաբի` Նիկոլ Փաշինեանի հրաժարականի պահանջի վերաբերեալ յայտարարութեանը` փորձագէտը նշել է՝ իրականում ԳՇ-ի պահւածքն ապշեցնող է։

«Գեներալները յայտարարել են, որ Փաշինեանը պէտք է հեռանայ: Հետագայում, ըստ տրամաբանութեան, դրան պէտք է յաջորդէր նրա ձերբակալումը եւ ռազմական դրութեան սահմանումը: Բայց նման բան տեղի չի ունենում: Եւ սա յիշեցնում է Արտակարգ դրութեան պետական կոմիտէն (դրա կազմում էր նաեւ տարեց մարշալ Դմիտրի Եազովը), որը սակայն վախեցաւ հրաման տալ ՌԴ առաջին նախագահ Բորիս Ելցինին ձերբակալելու մասին։

Բայց ինքը՝ Ելցինը, չերկմտեց ո՛չ 1991-ին, երբ նա ձերբակալեց մարշալ Եազովին եւ թիմակիցներին, ո՛չ էլ 1993-ին, երբ նա տանկերից կրակեց խորհրդարան շէնքի վրայ: Եւ, ցաւօք մեր երկրի համար, նա մնացել է որպէս յաղթող: Հայաստանում նոյնպէս, ցաւօք, Փաշինեանը դեռ «յաղթող» է թւում: Ինչպէս երեւում է, պարտւած պատերազմից յետոյ հայերը ստանում են նաեւ ձախողւած յեղափոխութիւն»,- յստակեցրել է Դմիտրիեւը։ 

Ինչ վերաբերում է ստեղծւած իրավիճակում լուծում գտնելու թեմային, ապա, գործակալութեան խմբագրի խօսքով՝ հայերին այժմ Մարշալ Բաղրամեանի նման ղեկավար է անհրաժեշտ։ 

«Նա հերոս եւ գաղափարապէս իմաստուն մարդ էր։ Փետրւարեան յեղափոխութիւնից եւ Հայաստանի անկախութիւնից յետոյ նա դաշնակցական էր, որը քաջարի պայքար է մղել թուրքերի դէմ, ապա անցել Կարմիր բանակի կողմը եւ հաստատել Խորհրդային իշխանութիւնն Անդրկովկասում»,- ամփոփել է նա ու յաւելել՝ «սեփական «թուրքերին» իշխանութիւնից դուրս շպրտելը եւ Ռուսաստանի հետ սերտ ինտեգրման պայմաններում նոր Հայաստանի կառուցման մեկնարկը Երեւանի համար այսօրւայ ամենաարդիական օրակարգն է»։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։