Հա

Քաղաքական

09/03/2021 - 08:15

Ամերիկեան դատարանը մերժել է ընտրութիւնների արդիւնքների վերաբերեալ Թրամփի վերջին բողոքարկումը

ԱՄՆ Գերագոյն դատարանը մերժել է նախագահական ընտրութիւնների արդիւնքների վերաբերեալ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի երեք բողոքարկումներից վերջինը: 

«alikonline.ir» - ԱՄՆ Գերագոյն դատարանը մերժել է նախագահական ընտրութիւնների արդիւնքների վերաբերեալ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի երեք բողոքարկումներից վերջինը: Այս մասին ըստ Tert.am-ի՝ տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալութիւնը:

Դատարանը ուժի մէջ է թողել ստորին դատարանի որոշումը, որը մերժել էր Թրամփի հայցը Վիսկոնսինում հազարաւոր ձայներ չհաշւելու պահանջը, որով Թրամփը զիջել էր Ջօ Բայդէնին: Գերագոյն դատարանը չի պարզաբանել իր որոշումը:

Գերագոյն դատարանը նախկինում հրաժարւել էր քննել Տեխասի եւ մի շարք նահանգների հայցը նախագահական ընտրութիւնների արդիւնքների վերանայման պահանջով: Չնայած այն փաստին, որ Գերագոյն դատարանում կայ Թրամփի կողմից նշանակւած 3  անձ, դատարանը հասկացրել է, որ չի պատրաստւում միջամտել ձայների հաշւարկին, որը կատարւում է նահանգային մարմինների կողմից:

Ստորին դատարաններում Թրամփը տանուլ է տւել շուրջ 55 գործ եւ շահել է միայն մէկը, ինչը, սակայն, չի ազդել ընտրութիւնների արդիւնքների վրայ: Միեւնոյն ժամանակ, Թրամփը դեռեւս չի ճանաչում ընտրութիւնների արդիւնքները եւ պնդում է, որ ինքը յաղթել է դրանցում:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։