Հա

Քաղաքական

09/03/2021 - 13:05

Հռոմի պապն այցելել է Մոսուլի հայկական ու ուղղափառ աւերւած եկեղեցիներ

Մարտի 5-ից 8-ը Իրաք կատարած պատմական այցի ընթացքում Հռոմի պապ Ֆրանցիսկոսն այցելել է նաեւ Մոսուլի հայկական ու սիրիական ուղղափառ աւերւած եկեղեցիներ։ Այս մասին գրել ու նկարներ է հրապարակել Crux կայքի թղթակից Ինես Սան Մարտանը, որն ուղեկցում էր պապին։

«alikonline.ir» - Մարտի 5-ից 8-ը Իրաք կատարած պատմական այցի ընթացքում Հռոմի պապ Ֆրանցիսկոսն այցելել է նաեւ Մոսուլի հայկական ու սիրիական ուղղափառ աւերւած եկեղեցիներ։ Այս մասին գրել ու նկարներ է հրապարակել Crux կայքի թղթակից Ինես Սան Մարտանը, որն ուղեկցում էր պապին։ Տեղեկացնում է Panorama.am-ը:

ԴԱԷՇ-ի գրոհայինների կողմից աւերւած եկեղեցիների փլատակների եւ ռմբակոծւած մնացորդների ֆոնին, Հռոմի պապ Ֆրանցիսկոսը յարգանքի տուրք է մատուցել իրաքցի քրիստոնեաներին։

Բայց մարտի 7-ին այցելելով Իրաքի հիւսիսում գտնւող Մոսուլ եւ Քարաքոշ՝ նա նաեւ յորդորել էր քրիստոնեաներին յարգել զոհւածների զոհաբերութիւնը՝ խթանելով խաղաղութիւնն ու հաշտեցումը:

«Մոսուլի հին քաղաքի կենտրոնի մեծ մասը մնում է աւերակների մէջ կամ վերակառուցւում է: Եւ Հռոմի պապ Ֆրանցիսկոսը կանգնած էր Հոշ ալ-Բիեա քաղաքում, եկեղեցու հրապարակում, կանգնած այդ աւերակների մի մասի առջեւ՝ սիրիական կաթոլիկ, հայ ուղղափառ, սիրիական ուղղափառ եւ քաղդեացի կաթոլիկ եկեղեցիների մնացորդների, որոնք աւերւել են 2014-ից 2017 թւականներին»,- գրում է Catholic Philly-ն։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։