Հա

Քաղաքական

15/03/2021 - 08:05

Մարիա Զախարովան բացատրել է՝ ինչու Արեւմուտքը չի սկսում բացայայտ ագրեսիա Ռուսաստանի դէմ

Արեւմուտքն անցում չի կատարում դէպի Ռուսաստանի դէմ բացայայտ ագրեսիան այն պատճառով, որ նրան դա թոյլ չի տալիս անել ՌԴ պաշտպանական համակարգը, «Երեկոն Վլադիմիր Սոլովեովի հետ» հաղորդման եթերում յայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտօնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

«alikonline.ir» - Արեւմուտքն անցում չի կատարում դէպի Ռուսաստանի դէմ բացայայտ ագրեսիան այն պատճառով, որ նրան դա թոյլ չի տալիս անել ՌԴ պաշտպանական համակարգը, «Երեկոն Վլադիմիր Սոլովեովի հետ» հաղորդման եթերում յայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտօնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: Այս մասին ըստ News.am-ի՝ հաղորդում է  Mk.ru-ն:

Ընդ որում՝ չի կարելի հերքել արեւմտեան երկրների ագրեսիւ վարքը տեղեկատւական ոլորտում: Ընդ որում՝ նրանք խաղում են «կեղտոտ խաղեր» եւ արգելափակում ռուսամէտ կոնտենտը մեդիադաշտում: Մասնաւորապէս, արեւմտեան IT-հսկաներն արգելափակում են ռուսական տեղեկատւական ալիքներն ու փաստագրական ֆիլմերը:

Զախարովան նաեւ համարում է, որ արեւմտեան երկրներն իրենց արարքներում հրահրել են ինտերնետային տարածութեան զանգւածային կարգաւորում, ինչը Ռուսաստանը չէր ցանկանում անել:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։