Հա

Քաղաքական

27/03/2021 - 08:20

Ռուսաստանն ու Չինաստանն ամրապնդում են կապերն Արեւմուտքի ճնշումների ֆոնին

Ռուսաստանն ու Չինաստանը, որոնք միաւորւել են արդէն բազմամեայ մասշտաբային կապերով ամենատարբեր ոլորտներում, շարունակում են ամրապնդել փոխազդեցութիւնը: 

«alikonline.ir» - Ռուսաստանն ու Չինաստանը, որոնք միաւորւել են արդէն բազմամեայ մասշտաբային կապերով ամենատարբեր ոլորտներում, շարունակում են ամրապնդել փոխազդեցութիւնը: Մոսկւային եւ Պեկինին առաւելագոյն սերտ համագործակցութեան է դրդում, ըստ էութեան, Արեւմուտքը եւ Միացեալ Նահանգների, Եւրոմիութեան ու այլ պետութիւնների կողմից սահմանւող պատժամիջոցները: Սպիտակ տան կողմից ձեռնարկւող չինական կողմի հետ յարաբերութիւնները կարգաւորելու փորձերը դեռեւս ձախողւում են: Այդ մասին ըստ Yerkir.am-ի՝ գրում է «Իզւեստիա»-ն:

Լրագրողների հետ զրոյցում Լաւրովը պատմել է, որ նրանք չինացի գործընկերոջ հետ նշել են ԱՄՆ մտադրութիւնների ապակառուցողական բնոյթը՝ յենւելով սառը պատերազմի ռազմաքաղաքական միութիւնների վրայ եւ ստեղծելով նոր փակ միութիւններ «մակակենտրոն» միջազգային իրաւական ճարտարապետութիւնը ձախողելու ոգով:

Ռուսաստանի դէմ Եւրոպան եւ Միացեալ Նահանգները վերջերս սահմանել են պատժամիջոցներ Ալեքսէյ Նաւալնիին թունաւորելու գործով, Վաշինգտոնը նաեւ յայտարարել է Մոսկւային վերջին նախագահական ընտրութիւններում միջամտելու համար պատժելու մտադրութիւնների մասին: «Ամերիկայի իշխանութիւնները չեն նշել այդ մեղադրանքների ապացոյցները, մինչդեռ, դատելով նախկին փորձից, պատժամիջոցներ սահմանելու համար Սպիտակ տանն այդպիսի ապացոյցներ այնքան էլ պէտք չեն»,- գրում է փորձագէտ Կիրիլ Սենինը:

Ռուսաստանի եւ Չինաստանի հետ աճող կոնֆրոնտացիայի ֆոնին ԱՄՆ-ն փորձում է ձեռք բերել նոր դաշնակիցներ եւ վերակենդանացնել յարաբերութիւնները հների հետ տարբեր միութիւնների եւ միաւորումների շրջանակում:

Ռուսաստանի ԱԳ փոխնախարար Ալեքսանդր Գրուշկոյի խօսքով՝ «Եւրոպայում մրցում են Բայդէնի վարչախմբի բարեհաճութեան համար, եւ յանուն այդ նոր տրանսատլանտեան սիրո՝ մի քանիսը պատրաստ են ոչ միայն զոհաբերել Ռուսաստանի հետ նորմալ յարաբերութիւնները, այլ նաեւ սեփական երկարաժամկէտ ազգային շահերը»:

Չինաստանի եւ Արեւմուտքի տնտեսութիւնների փոխադարձ կախւածութեան բարձր մակարդակն այլեւս չի երաշխաւորում յարաբերութիւնների կայունութիւն եւ չի խոչընդոտում մրցակցութեանն ու կոնֆրոնտացիային»,- նշել է փորձագէտը:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։