Հա

Քաղաքական

05/04/2021 - 08:25

«ՆԱՏՕ-ն հրահրում է աշխարհում սպառազինութիւնների մրցավազք». ՌԴ ԱԳՆ

2020 թւականին ՆԱՏՕ-ի պաշտպանական ծախսերը շարունակել են աւելանալ եւ աճել են 7.4 տոկոսով, դաշինքի այդպիսի քաղաքականութիւնը հրահրում է սպառազինութիւնների համաշխարհային մրցավազք: Այդ մասին կիրակի յայտարարել են ՌԴ ԱԳՆ-ից Հիւսիսատլանտեան դաշինքի ստեղծման 72-րդ տարելիցի կապակցութեամբ: 

«alikonline.ir» - 2020 թւականին ՆԱՏՕ-ի պաշտպանական ծախսերը շարունակել են աւելանալ եւ աճել են 7.4 տոկոսով, դաշինքի այդպիսի քաղաքականութիւնը հրահրում է սպառազինութիւնների համաշխարհային մրցավազք: Այդ մասին կիրակի յայտարարել են ՌԴ ԱԳՆ-ից Հիւսիսատլանտեան դաշինքի ստեղծման 72-րդ տարելիցի կապակցութեամբ: Այս մասին ըստ News.am-ի՝ փոխանցում է «ՏԱՍՍ»-ը:

«72 տարի առաջ այսօր «խաղաղութիւն պահպանելու» նպատակով ստեղծւեց ՆԱՏՕ-ն: Այսօր կազմակերպութեանն են վերագրւում Հարաւսլաւիայի ռմբակոծումը, ներխուժումն Իրաք, գործողութիւնները, որոնք խաւարի մէջ են ընկղմել Լիբիան: 2020 թւականին ՆԱՏՕ-ի պաշտպանական ծախսերն աճել են 7.4 տոկոսով: Ահա այդպիսի «խաղաղութեան պահպանում»,- ասւած է ռուսական գերատեսչութեան թւիթերեան հաղորդագրութեան մէջ:

Հաղորդագրութեան տեքստն ուղեկցւում է ինֆոգրաֆիկայով, որի համաձայն՝ 2020 թւականին ՆԱՏՕ-ի պաշտպանական ծախսերը կազմել են 1.09 տրիլիոն դոլար, մինչդեռ Ռուսաստանն այդ նպատակով ծախսել է միայն 0.05 տրիլիոն: «ՆԱՏՕ-ի այդպիսի քաղաքականութիւնը յանգեցնում է սպառազինութիւնների համաշխարհային մրցավազքի էսլակացիային»,- նշել են Սմոլենսկի հրապարակում: Նիւթերում նշւում է, որ 2020 թւականին պաշտպանական համաշխարհային ծախսերն աճել են՝ 1.8 տրիլիոնից հասնելով 1.93 տրիլիոնի:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։