Հա

Քաղաքական

06/04/2021 - 13:30

ԱՄՆ-ն ծանուցագիր է հրապարակել S-400-ների գնման պատճառով Թուրքիայի նկատմամբ արդէն սահմանւած պատժամիջոցների մասին

Ամերիկեան վարչակազմը երկուշաբթի օրը ծանուցագիր է հրապարակել Թուրքիայի կողմից ռուսական S-400 զենիթահրթիռային համակարգերի ձեռքբերման պատճառով այդ երկրի պաշտպանական արդիւնաբերութեան ղեկավարութեան դէմ նախկինում սահմանւած պատժամիջոցների մասին:

«alikonline.ir» - Ամերիկեան վարչակազմը երկուշաբթի օրը ծանուցագիր է հրապարակել Թուրքիայի կողմից ռուսական S-400 զենիթահրթիռային համակարգերի ձեռքբերման պատճառով այդ երկրի պաշտպանական արդիւնաբերութեան ղեկավարութեան դէմ նախկինում սահմանւած պատժամիջոցների մասին: ԱՄՆ Պետդեպարտամենտի համապատասխան ծանուցումը տեղադրւած է այսպէս կոչւած դաշնային ռեգիստրում` ամերիկեան կառավարութեան պաշտօնական փաստաթղթերի հաւաքածուում: Այս մասին ըստ Tert.am-ի՝ գրում է ՏԱՍՍ գործակալութիւնը:

Ծանուցումից բխում է, որ սահմանափակող միջոցներ են կիրառւում ինչպէս Թուրքիայի պաշտպանական արդիւնաբերութեան տնօրինութեան, այնպէս էլ նրա ղեկավար Իսմայիլ Դեմիրի, ինչպէս նաեւ կազմակերպութեան ղեկավարութեան 3 այլ ներկայացուցիչների՝ Մուստաֆա Ալփէր Դենիզի, Սերհաթ Գենչօղլուի եւ Ֆարուք Եիգիթի նկատմամբ: Այս բոլոր որոշումների մասին յայտարարւել է 2020 թւականի դեկտեմբերի 14-ին ԱՄՆ նախորդ վարչակազմի կողմից ՝ նախագահ Դոնալդ Թրամփի գլխաջորութեամբ: Սահմանափակումները կիրառջել են «Պատժամիջոցների միջոցով Ամերիկայի հակառակորդներին հակազդելու մասին» օրէնքով (CAATSA): Նոր ծանուցման մէջ նշւում է, որ պատժամիջոցներն ուժի մէջ են «2020 թւականի դեկտեմբերի 14-ից»:

ԱՄՆ պետդեպարտամենտի մամուլի ծառայութիւնը ՏԱՍՍ-ի թղթակցին դեռ չի պարզաբանել, թէ ինչով է բացատրւում այս փաստաթղթի հրապարակման անհրաժեշտութիւնը:

Դեկտեմբերին սահմանւած պատժամիջոցները ներառում էին Թուրքիայի պաշտպանական արդիւնաբերութեան մարմնի համար ԱՄՆ արտահանման լիցենզիայի եւ թոյլտւութիւնների արգելքը, ինչպէս նաեւ ակտիւների սառեցումը եւ մուտքի արտօնագրերի սահմանափակումները կազմակերպութեան թւարկւած ղեկավարների համար:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։