Մոսկւայի Արարատ-Հայաթ հիւրանոցում երէկ կայացել է Փաշինեանի հանդիպումը հայ համայնքի ներկայացուցիչների հետ:
«alikonline.ir» - Մոսկւայի Արարատ-Հայաթ հիւրանոցում երէկ կայացել է Փաշինեանի հանդիպումը հայ համայնքի ներկայացուցիչների հետ. տեղեկացնում է Yerkirmedia.am-ը։
Նախնական տեղեկութիւններով, հանդիպմանը մասնակցելու հրաւէրը մերժել են ռուսահայ շատ գործիչներ, յատկապէս գործարարները։ Հանդիպմանը մասնակցելու համաձայնութիւն էր տւել եւ փորձելու էր ներկաներ ապահովել «Հայ իրաւաբանների միաւորման» նախագահ Շահէն Պետրոսեանը, սակայն աւելի ուշ յայտնել էր, որ չի գալու։
Փաշինեանին ուղղւելիք հարցերը նախապէս են մշակւել եւ տրւել ամէն մի մասնակցի, որի մէկ նմուշը յայտնւել է Yerkirmedia.am-ի գործընկերոջ ձեռքում։ Հիւրանոցում ներկայ առանձին հայեր «Երկիրն այսօրի» թղթակցի հետ զրոյցում նշել են, որ եկել են Փաշինեանին հարցեր ուղղելու համար, սակայն զրկւած են այդ հնարաւորութիւնից, քանի որ մուտքը միայն նախապէս հաստատւած ցանկերով է եղել։