Հա

Քաղաքական

10/04/2021 - 08:40

Արքայազն Ֆիլիպի յուղարկաւորման ծրագիրը փոփոխութեան է ենթարկւել կորոնավիրուսի համավարակի պատճառով

Մեծ Բրիտանիայի թագուհի Էլիզաբէթ 2-րդի ամուսին, Էդինբուրգի դուքս, արքայազն Ֆիլիպի յուղարկաւորման ծրագիրը փոփոխութեան է ենթարկւել երկրում կորոնավիրուսային սահմանափակումների պատճառով:

«alikonline.ir» - Մեծ Բրիտանիայի թագուհի Էլիզաբէթ 2-րդի ամուսին, Էդինբուրգի դուքս, արքայազն Ֆիլիպի յուղարկաւորման ծրագիրը փոփոխութեան է ենթարկւել երկրում կորոնավիրուսային սահմանափակումների պատճառով. տեղեկացնում է BBC-ն:

Արարաողութեան կազմակերպիչները յայտարարել են, որ ցանկանում են չկազմակերպել ոչինչ, ինչը կարող է պատճառ դառնալ զանգւածային միջոցառումների:

Արքայազնի յուղարկաւորութեան եւ թաղման արարողութեան ամսաթիւը դեռեւս չի յայտարարւել, սակայն ակնկալւում է, որ այն տեղի կունենայ առաջիկայ օրերին: Յուղարկաւորութիւնը չի լինի պետական արարողակարգ՝ դուքսի ցանկութեամբ:

Արքայազն Ֆիլիպի հետ հրաժեշտի արարողութիւնը տեղի կունենայ Սուրբ Գէորգի տաճարում՝ Վինդզորի ամրոցում:

Յիշեցնենք, որ 99-ամեայ արքայազնի մահւան մասին թագաւորական ընտանիքը տեղեկացրել էր երէկ՝ ապրիլի 9-ին:

«Խոր ցաւով Նորին Մեծութիւն թագուհին տեղեկացրել է իր սիրելի ամուսնու՝ Էդինբուրգի դուքսի մահւան մասին:

Նորին թագաւորական մեծութիւնը կեանքից խաղաղ հեռացել է այսօր առաւօտեան` Վինձորի ամրոցում»,- ասւած է թագաւորական ընտանիքի թւիթերեան գրառման մէջ:

Արքայազն Ֆիլիպը Մեծ Բրիտանիայի պատմութեան մէջ միապետի ամենաերկարակեաց կողակիցն է:

Զոյգն ամուսնացել է 1947 թւականին, երբ թագուհին ընդհամէնը 21 տարեկան էր, իսկ արքայազնը թագաւորական նաւատորմի սպայ էր, ով սերում էր յունական եւ դանիական թագաւորական ընտանիքներից։ Այսպիսով Ֆիլիպ Մաունթբաթէնը դարձել է Էդինբուրդի դուքս արքայազն Ֆիլիպ։

2017 թւականին արքայազն Ֆիլիպը թողել է իր հասարակական գործունէութիւնը՝ մասնակցելով 22 հազար 219 հասաարակական միջոցառման՝ 1952 թւականին թագուհու հետ ամուսնութիւնից ի վեր։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։