Հա

Քաղաքական

10/04/2021 - 08:35

Պուտինն ու Էրդողանը քննարկել են ԼՂ հակամարտութեան կարգաւորման հարցը

 Ռուսաստանի Դաշնութեան նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախօսազրոյց է ունեցել Թուրքիայի Հանրապետութեան նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ: 

«alikonline.ir» - Ռուսաստանի Դաշնութեան նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախօսազրոյց է ունեցել Թուրքիայի Հանրապետութեան նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ: Այս մասին ըստ Tert.am- ի՝ յայտնում է ՌԴ նախագահի պաշտօնական կայքը։

Նշւում է, որ ի թիւս այլ հարցերի, անդրադարձ է կատարւել Լեռնային Ղարաբաղի հակամարտութեան կարգաւորման խնդրին: 

«Ռեջեփ Թայիփ Էրդողանը բարձր է գնահատել Ռուսաստանի քայլերը իրավիճակի յետագայ կայունացման ապահովման, 2020 թւականի նոյեմբերի 9-ի եւ 2021 թւականի յունւարի 11-ի եռակողմ յայտարարութիւնների շարունակական իրականացման ուղղութեամբ:

Վլադիմիր Պուտինը Թուրքիայի նախագահին տեղեկացրել է Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների հետ վերջերս ունեցած շփումների արդիւնքների մասին: Երկուստեք կարծիք է յայտնւել Հարաւային Կովկասում տրանսպորտային ենթակառուցւածքի վերականգնման աշխատանքների ակտիւացման անհրաժեշտութեան մասին»,- նշւած է Կրեմլի տարածած հաղորդագրութեան մէջ:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։