Հա

Քաղաքական

10/04/2021 - 08:45

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի հայկական յանձնախումբը ստորագրահաւաք է սկսել՝ Բայդէնից պահանջելով ճանաչել Հայոց Ցեղասպանութիւնը

ԱՄՆ Հայ Դատի յանձնախմբի գործողութիւնների շնորհիւ՝ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի հայկական յանձնախումբը նախաձեռնել է երկկուսակցական ստորագրահաւաք, որով ԱՄՆ նախագահ Բայդէնին կոչ է արւում ապրիլի 24-ի ուղերձում ճանաչել Հայոց Ցեղասպանութիւնը։

«alikonline.ir» - ԱՄՆ Հայ Դատի յանձնախմբի գործողութիւնների շնորհիւ՝ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի հայկական յանձնախումբը նախաձեռնել է երկկուսակցական ստորագրահաւաք, որով ԱՄՆ նախագահ Բայդէնին կոչ է արւում ապրիլի 24-ի ուղերձում ճանաչել Հայոց Ցեղասպանութիւնը։

Ինչպէս Yerkir.am-ին յայտնեցին ՀՅԴ Հայ Դատի կենտրոնական գրասենեակից, ստորագրահաւաքը նախաձեռնել են յայտնի կոնգրեսականներ եւ մեր ժողովրդի մեծ բարեկամներ Ադամ Շիֆը, Գուս Բիլիրակիսը, Ֆրենք Փալոնը, Դէյւիդ Վալադաոն, Ջեքի Սփիէրը։

Յատկանշական է, որ նախորդ ամիս նոյն պահանջով երկկուսակցական ստորագրաւաք է նախաձեռնւել նաեւ ԱՄՆ Սենատում, առանցքային՝ արտաքին յարաբերութիւնների յանձնաժողովի նախագահ Ռոբերտ Մենենդէզի նախաձեռնութեամբ, որին միացել էին թւով 38 սենատորներ։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։