Հա

Քաղաքական

12/04/2021 - 10:10

«Ընտրութիւններում Քոչարեանի յաղթանակի դէպքում լրիւ այլ իրավիճակ կը լինի ղարաբաղեան կարգաւորման հարցում». Ստանիսլաւ Պրիտչին

Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարեանը սկսել է ստանալ աջակցութիւն բնակչութեան շրջանում:

«alikonline.ir» - Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարեանը սկսել է ստանալ աջակցութիւն բնակչութեան շրջանում: Ընտրութիւններում նրա յաղթանակի դէպքում ղարաբաղեան կարգաւորման հարցում իրավիճակը կը փոխւի, սակայն դրանում ցանկացած դէպքում դրական դերակատարում կունենան ռուս միջնորդներն ու խաղաղապահները, համարում է «Եւրասիական զարգացում» փորձագիտական կենտրոնի գործադիր տնօրէն Ստանիսլաւ Պրիտչինը: Այս մասին ըստ News.am- ի՝ հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Եթէ մի քանի ամիս առաջ... (իրավիճակը ցոյց էր տալիս-ԽՄԲ.) Փաշինեանը միանշանակ յաղթում էր, ապա այժմ ակնյայտ է դառնում, որ աջակցութիւն ունի նաեւ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարեանը: Հասկանալի է, որ ամէն ինչ կը պարզւի քւէարկութեան արդիւնքում, սակայն նա (Քոչարեանը-ԽՄԲ.) ունի շանսեր: Եւ այդ ժամանակ կը լինի լրիւ այլ իրավիճակ նաեւ ղարաբաղեան կարգաւորման հարցում: Սակայն ամէն դէպքում ռուսական միջնորդութիւնն ու ռուսական խաղաղապահ կոնտինգենտը դրական դեր կը խաղան, քանի որ կայ դրութիւնը պահպանելու հարցում հետաքրքրւածութիւն»,- լրագրողներին ասել է փորձագէտը:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։