Հա

Քաղաքական

14/04/2021 - 11:55

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ԼՂ հակամարտութեան կողմերին կոչ են արել իրենց հովանու ներքոյ, որքան հնարաւոր է շուտ, վերսկսել բարձր մակարդակի քաղաքական երկխօսութիւնը

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ԼՂ հակամարտութեան կողմերին կոչ են արել իրենց հովանու ներքոյ որքան հնարաւոր է շուտ վերսկսել բարձր մակարդակի քաղաքական երկխօսութիւնը, ասւում է միջնորդների համատեղ յայտարարութեան մէջ:

«alikonline.ir» - ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ԼՂ հակամարտութեան կողմերին կոչ են արել իրենց հովանու ներքոյ որքան հնարաւոր է շուտ վերսկսել բարձր մակարդակի քաղաքական երկխօսութիւնը, ասւում է միջնորդների համատեղ յայտարարութեան մէջ: Տեղեկացնում է Tert.am-ը:

Ուղերձում համանախագահներ Իգոր Պոպովը (ՌԴ), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա) եւ Էնդրու Շոֆէրը (ԱՄՆ), վկայակոչելով իրենց մանդատը եւ «տարածաշրջանի բոլոր ժողովուրդների՝ կայուն, խաղաղ եւ բարգաւաճ ապագայի ձգտումը», ընդգծել են՝ յատուկ ուշադրութիւն պէտք է դարձնել վերջնական, համապարփակ եւ կայուն կարգաւորման ձեռքբերմանը:

«Այս կապակցութեամբ համանախագահները կողմերին կոչ են անում համանախագահների հովանու ներքոյ հնարաւորինս շուտ վերսկսել բարձր մակարդակի քաղաքական երկխօսութիւնը։ Նրանք վերահաստատում են իրենց հովանու ներքոյ ուղիղ երկկողմ խորհրդակցութիւններ կազմակերպելու իրենց առաջարկը, որպէսզի կողմերն առանց նախապայմանների քննարկեն եւ համաձայնեցնեն իրենց առաջնահերթութիւններն արտացոլող համատեղ օրակարգը»,- նշւում է ԵԱՀԿ կայքում զետեղւած փաստաթղթում:

Միջնորդները գոհունակութիւն են յայտնել հրադադարի ռեժիմի ամրապնդման կապակցութեամբ՝ յայտարարելով, որ ուշադիր հետեւում են 2020 թւականի նոյեմբերի 9-ին կողմերի միջեւ ձեռք բերւած պայմանաւորւածութիւնների կատարմանը:

«Համանախագահները ողջունում են զոհւածների աճիւնների վերադարձի հարցում զգալի ձեռքբերումները եւ հակամարտութեան հետեւանքով տեղահանւած անձանց վերաբնակեցման գործընթացում շարունակւող առաջընթացը, մարդասիրական օգնութեան տրամադրումը եւ կեանքի պատշաճ պայմանների ապահովումը, ինչպէս նաեւ կառուցողական քննարկումները, որոնք ուղղւած են ամբողջ տարածաշրջանում տրանսպորտային եւ հաղորդակցային ապաշրջափակմանը»,- ասւած է յայտարարութեան մէջ:

Համանախագահները կողմերին յիշեցրել են «մնացած խնդրահարոյց հարցերի լուծմանը եւ կայուն խաղաղութեանը նպաստող փոխվստահութեան մթնոլորտի ստեղծման համար լրացուցիչ ջանքերի անհրաժեշտութեան մասին»:

«Դրանք ներառում են հարցեր, որոնք վերաբերում են, մասնաւորապէս, միջազգային մարդասիրական իրաւունքի դրոյթներին համապատասխան բոլոր ռազմագերիների եւ ձերբակալւած այլ անձանց վերադարձին, հակամարտութեան տարածաշրջանի արդիւնաւէտ ականազերծման համար անհրաժեշտ բոլոր տւեալների փոխանակմանը, Լեռնային Ղարաբաղ մուտքի սահմանափակումների վերացմանը, այդ թւում՝ միջազգային մարդասիրական կազմակերպութիւնների ներկայացուցիչների համար»,- ասւում է յայտարարութեան մէջ։

Միջնորդներն ընդգծել են նաեւ կրօնական եւ մշակութային ժառանգութեան պահպանման եւ պաշտպանութեան, համայնքների միջեւ ուղիղ շփումների եւ համագործակցութեան հաստատման անհրաժեշտութիւնը:

Համանախագահներն իրենց վճռական աջակցութիւնն են յայտնել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի առաքելութեան շարունակական գործունէութեանը, ինչպէս նաեւ առաքելութեան հնարաւոր ընդլայնմանը եւ կողմերին կոչ են արել լիարժէք օգտւել եւ աջակցել նրա ջանքերին:

«Համանախագահներն ընդգծում են իրենց պատրաստակամութիւնը վերսկսել աշխատանքային այցելութիւնները տարածաշրջան, ներառեալ՝ Լեռնային Ղարաբաղ ու յարակից շրջաններ՝ իրենց գնահատողական եւ միջնորդական դերը կատարելու համար։ Այս կապակցութեամբ համանախագահները կողմերին յիշեցնում են համանախագահների՝ իրենց մանդատին եւ նախորդ պրակտիկային համապատասխան ուղեւորութիւնների նկատմամբ անարգել մուտքի եւ տեղաշարժի առաւելագոյն ճկունութեան ապահովման անհրաժեշտութեան մասին»,- ասւած է ԵԱՀԿ կայքում զետեղւած փաստաթղթում։

Յարակից լուրեր

  • ԵԱՀԿ ՄԽ համանախագահները դարձեալ կոչ են արել վերադարձնել բոլոր գերիներին
    ԵԱՀԿ ՄԽ համանախագահները դարձեալ կոչ են արել վերադարձնել բոլոր գերիներին

    ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (ՌԴ), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա) եւ Էնդրու Շոֆէրը (ԱՄՆ) դարձեալ կոչ են արել վերադարձնել բոլոր պահւող անձանց, կալանաւորւածներին, ինչպէս նաեւ օպերատիւօրէն իրականացնել աճիւնների փոխանակման գործընթացը: 

  • «Երբ աւարտւի ԼՂ-ում ՌԴ-ի խաղաղապահների պաշտօնավարման առաջին ժամկէտը, կը գնահատենք, թէ արդեօք ՄԽ-ը պահպանել է իր ազդեցութեան մնացորդները». Մոդեստ Կոլերով
    «Երբ աւարտւի ԼՂ-ում ՌԴ-ի խաղաղապահների պաշտօնավարման առաջին ժամկէտը, կը գնահատենք, թէ արդեօք ՄԽ-ը պահպանել է իր ազդեցութեան մնացորդները». Մոդեստ Կոլերով

    Ռուսաստանցի վերլուծաբան Մոդեստ Կոլերովի խօսքով՝ չնայած Բաքուն նախկինում մերժել է Մինսկի խմբի հետ շփումը,  Ռուսաստանը շարունակում է պահպանել իր մասնակցութիւնը դրան ՝ Լեռնային Ղարաբաղում իր խաղաղապահ գործողութիւնն էլ աւելի օրինականացնելու համար։

  • Յայտարարութիւն ՀՅԴ Արեւմտեան Ամերիկայի Կեդրոնական կոմիտէի
    Յայտարարութիւն ՀՅԴ Արեւմտեան Ամերիկայի Կեդրոնական կոմիտէի

    Տեղեակ ենք, որ Սփիւռքի գործերու գրասենեակի յանձնակատար Զարեհ Սինանեան Լոս Անճելըս պիտի այցելէ մայիս 2-10։

    Իւրաքանչիւր օր, որ պրն. Սինանեան չի դատապարտեր Նիկոլ Փաշինեանը, անոր նախապատերազմեան, պատերազմի օրերու եւ յետպատերազմեան աւերին համար, կը նշանակէ, որ ինք մեղսակից է այն դաւաճանութեան, որուն կ՚ենթարկուի մեր հայրենիքը եւ ժողովուրդը։

  • ՀՅԴ Բիւրոյի յայտարարութիւնը
    ՀՅԴ Բիւրոյի յայտարարութիւնը

    Վերջին օրերին Հայաստանում նոր թափ են ստացել իրաւապահ մարմինների ապօրինութիւնները։ Արժանապատիւ քաղաքացիների բողոքի ձայնը փորձ է արւում լռեցնել ոստիկանական բիրտ ուժի կիրառմամբ, ձերբակալութիւններով եւ շինծու քրէական գործեր յարուցելով։

  • Յայտարարութիւն ՀՅԴ Արեւմտեան Եւրոպայի Կեդրոնական կոմիտէի
    Յայտարարութիւն ՀՅԴ Արեւմտեան Եւրոպայի Կեդրոնական կոմիտէի

    Հայ Յեղափոխական Դաշնակցութեան Արեւմտեան Եւրոպայի (Ֆրանսա, Հոլանտա, Պելճիքա) շարքերուն անունով խստիւ կը դատապարտենք Հայաստանի իրաւապահ մարմիններու ընթացքը, որուն դէմ ժողովրդային բողոքի արդար ելոյթներ տեղի ունեցան երէկ Երեւանի մէջ: Մարզերու եւ Երեւանի դաշնակցական ընկերներ՝ պատասխանատու, գործիչ թէ շարքային պարզ անդամ «կը հրաւիրուին» քննչական կոմիտէ, տարբեր պատրուակներով, որ սակայն ունի մէկ հասարակ յայտարար՝ քաղաքական հետապնդում:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։