Հա

Քաղաքական

15/04/2021 - 10:25

«Բաքւում ռազմաւարի «պուրակի» առկայութիւնը, որտեղ հայերը ծաղրւում ու նւաստացւում են պարզունակ կերպով, մեծ վտանգ է հէնց Ադրբեջանի համար». գերմանացի պատմաբան

Նման ցուցահանդէսն ակնյայտօրէն նպատակ ունի նւաստացնելու եւ նսեմացնելու ղարաբաղցի հայ ժողովրդին եւ նրանց զինւած ուժերը, ինչպէս նաեւ ամբողջ հայ ժողովրդին: Tert.am-ի հետ զրոյցում նման դիտարկում արեց գերմանացի պատմաբան, փիլիսոփայութեան դոկտոր պրոֆեսոր Տեսսա Հոֆմանը՝ անդրադառնալով օրեր առաջ Բաքւում արցախեան պատերազմին նւիրւած պուրակին, որտեղ հայկական կողմից գերեվարած զինամթերքի կողքին ներկայացւած էին հայ զինւորի կերպարներով էքսպոնատներ։

«alikonline.ir» - Նման ցուցահանդէսն ակնյայտօրէն նպատակ ունի նւաստացնելու եւ նսեմացնելու ղարաբաղցի հայ ժողովրդին եւ նրանց զինւած ուժերը, ինչպէս նաեւ ամբողջ հայ ժողովրդին: Tert.am-ի հետ զրոյցում նման դիտարկում արեց գերմանացի պատմաբան, փիլիսոփայութեան դոկտոր պրոֆեսոր Տեսսա Հոֆմանը՝ անդրադառնալով օրեր առաջ Բաքւում արցախեան պատերազմին նւիրւած պուրակին, որտեղ հայկական կողմից գերեվարած զինամթերքի կողքին ներկայացւած էին հայ զինւորի կերպարներով էքսպոնատներ։

«Այս առումով սա ոչ միայն պարզունակ տիպի յաղթարշաւութիւն է, այլ բացայայտ ռասիզմ (հակահայկականութիւն) մի պետութեան ղեկավարութեան կողմից, որը Թուրքիայի աջակցութեամբ որոշեց անցեալ աշնանը ագրեսիւ պատերազմ սկսել Լեռնային Ղարաբաղի դէմ՝ խախտելով միջազգային իրաւունքը եւ կատարելով մի շարք ռազմական յանցագործութիւններ: Այս յանցագործութիւնները պէտք է հնարաւորինս արագ պատժւեն միջազգային իրաւունքի համաձայն»,- ասաց նա։

Տեսսա Հոֆաֆմանը նկատեց, որ Ադրբեջանի իշխող դասը շատ զգայուն է արտերկրում Ադրբեջանի նկատմամբ աննշան քննադատութեան նկատմամբ:

«Երբ մարտին մի շարք գիտնականներ, որոնց մեծամասնութիւնը Գերմանիայից էին, իրենց մտահոգութիւնն էին յայտնում Արցախում (Ղարաբաղում) գտնւող հայկական մշակութային յուշարձանների վերաբերեալ եւ այս համատեքստում նշւած էր նաեւ տարածաշրջանային մշակութային պատմութեան «ալբանացման» կեղծման մասին, ադրբեջանական հ/կ-ները շտապեցին հանդէս գալ բողոքարկման հայցով, որով Հայաստանը մեղադրւեց ալբանական սրբազան յուշարձանները «հայիֆիկացնելու» մէջ: Ենթադրում եմ, որ Ադրբեջանում մտահոգ գործընկերները բաւարար չափով տեղեկացւած են Արցախի տարածաշրջանային պատմութիւնից։ Այնպէս որ, ըստ երեւոյթին, այստեղ նշանակութիւն ունեն ոչ թէ փաստերը, այլ դրսից նայող անձանց շփոթմունքը: Դա մարդու իրաւունքներից եւ միջազգային իրաւունքի վրայ հիմնւած մեղադրանքներից հակադարձումներով խուսանաւելու մարտավարութիւն է, երբ յոյս են դնում, որ Հայաստանից եւ Ադրբեջանից դուրս գտնւող մարդկանց մեծամասնութիւնը ո՛չ ժամանակ ունի, ո՛չ էլ հնարաւորութիւն՝ մանրամասն ուսումնասիրելու այդ մեղադրանքները»,- ասաց նա։

Գերմանացի պատմաբանը նշեց, որ ինքը Արցախում հայկական մշակութային ժառանգութեան պաշտպանութեան վերոնշեալ կոչը ստորագրողներից մէկն էր: Ադրբեջանական պատասխան բողոք-նամակը ստորագրողները, նրա խօսքով, ի թիւս այլ բաների, բարձր էին գնահատել իրենց երկրում կրօնական հանդուրժողականութիւնը:

«Ես կը ցանկանայի հաւատալ, որ Ադրբեջանն այդքան հանդուրժող երկիր է: Այնուամենայնիւ, երկրի մայրաքաղաք Բաքւում զբօսայգու առկայութիւնը, որտեղ հայերը ծաղրւում ու նւաստացւում են առաւել պարզունակ կերպով, հակասում է ադրբեջանցի գործընկերների ինքնագովազդին: Եւ միեւնոյն ժամանակ, մեծ վտանգ է հէնց Ադրբեջանի համար. հասարակութիւնն ու պետութիւնը, որոնք սովոր են նման կերպ նսեմացնել իրական կամ հակառակորդ համարւողներին, նոյնը կը վարեն ցանկացած ներքին խմբերի հետ, որոնք ռեժիմը կը համարեն հետապնդման արժանի»,- ասաց նա։

Տեսսա Հոֆմանը ցաւով արձանագրեց, որ աւելի քան 30 տարի ինչպէս Ադրբեջանի, այնպէս էլ Հայաստանի կառավարութիւնները չեն կարողացել նախաձեռնել վստահութեան միջոցների ստեղծում։

«Հաշւի առնելով երկկողմ յարաբերութիւններում բռնութեան պարոյրը, հաշւի առնելով պատերազմը եւ ռազմական յանցագործութիւնները, հաշւի առնելով շարունակւող պատերազմական հռետորաբանութիւնն ու ատելութեան աճող ներուժը Ադրբեջանում, վստահութեան ամրապնդման միջոցառումների շանսերն աւելի քչանում են, քան երբեւէ: Միեւնոյն ժամանակ, դրանք աւելի անհրաժեշտ են, քան երբեւէ»,- ասաց նա։

 

Հռիփսիմէ Յովհաննիսեան

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։