Հա

Քաղաքական

17/04/2021 - 08:10

Ռուսաստանն արգելել է 8 ամերիկացի պաշտօնեայի մուտքը երկիր

Ռուսաստանը արգելում է ԱՄՆ 8 քաղաքացիների մուտքը երկիր, ցուցակում են  ԱՄՆ գլխաւոր դատախազը, ԱՄՆ ներքին անվտանգութեան նախարարը եւ Անվտանգութեան դաշնային ծառայութեան տնօրէնը: 

«alikonline.ir» - Ռուսաստանը արգելում է ԱՄՆ 8 քաղաքացիների մուտքը երկիր, ցուցակում են  ԱՄՆ գլխաւոր դատախազը, ԱՄՆ ներքին անվտանգութեան նախարարը եւ Անվտանգութեան դաշնային ծառայութեան տնօրէնը: Այս մասին ըստ Tert.am-ի՝ տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալութիւնը` յղում տալով ՌԴ ԱԳՆ-ին:

«Ի պատասխան այս տարւայ մարտի 2-ին ԱՄՆ վարչակազմի կողմից Ռուսաստանի պաշտօնատար անձանց նկատմամբ կիրառւած պատժամիջոցների, մուտքը Ռուսաստանի Դաշնութիւն փակ է հետեւեալ ներկայ եւ նախկին ամերիկեան բարձրաստիճան պաշտօնեաների եւ գործիչների համար, որոնք մասնակցում են հակառուսական ուղղւածութեան իրականացմանը. ԱՄՆ գլխաւոր դատախազ Մերիք Գարլանդ, ԱՄՆ Բանտերի դաշնային բիւրոյի տնօրէն Մայքլ Կարւախալ, ԱՄՆ ներքին անվտանգութեան նախարար Ալեխանդրօ Մայորկաս, Միացեալ Նահանգների նախագահի ներքին քաղաքականութեան հարցերով խորհրդական, ՄԱԿ-ի նախկին մշտական ներկայացուցիչ եւ ազգային անվտանգութեան օգնական Սիւզան Ռայս, Անվտանգութեան դաշնային բիւրոյի տնօրէն Քրիստոֆէր Ռէյ, ԱՄՆ ազգային հետախուզութեան տնօրէն Աւրիլ Հէյնս»,- ասւած է գերատեսչութեան յայտարարութեան մէջ:

Բացի այդ, մուտքը փակ է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգութեան նախկին օգնական եւ ՄԱԿ-ում մշտական ներկայացուցիչ Ջոն Բոլթոնի եւ ԿՀՎ նախկին տնօրէն Ռոբերտ Վուլսիի համար:

«Հաշւի առնելով Վաշինգտոնի կողմից ռուս-ամերիկեան յարաբերութիւններում հրահրւած բարդութիւնների աննախադէպ բնոյթը` որոշւել է շեղւել սովորական պրակտիկայից` չհրապարակել ռուսական կողմից ձեռնարկւած հակաքայլերը»,- յաւելել է ՌԴ ԱԳՆ-ն:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։