Հա

Քաղաքական

17/04/2021 - 09:45

«Ադրբեջանը պէտք է փոխի իր քաղաքականութիւնը Հայաստանի նկատմամբ, եթէ դա տեղի չունենայ, նա տեղ չունի ԵԱՏՄ-ում»․ Վլադիմիր Լեպեխին

Եւրասիական տնտեսական միութեան ինստիտուտի տնօրէն Վլադիմիր Լեպեխինի խօսքով՝ մինչ հոկտեմբեր-նոյեմբերի պատերազմը Արցախում Ադբեջանի՝ ԵԱՏՄ-ում անդամակցութեան հարցը բարձրացնելը իմաստ չունէր, հիմա իրավիճակն այլ է։

«alikonline.ir» - Եւրասիական տնտեսական միութեան ինստիտուտի տնօրէն Վլադիմիր Լեպեխինի խօսքով՝ մինչ հոկտեմբեր-նոյեմբերի պատերազմը Արցախում Ադբեջանի՝ ԵԱՏՄ-ում անդամակցութեան հարցը բարձրացնելը իմաստ չունէր, հիմա իրավիճակն այլ է։

Նա Tert.am-ի հետ զրոյցում նման դիտարկում արեց՝ անդրադառնալով քննարկումներին, ըստ որոնց, Հայաստանը պէտք է կիրառի իր վետոյի իրաւունքը ԵԱՏՄ նիստին Ադրբեջանի մասակցութիւնը, նաեւ նրա՝ յետոյ կառույցին հնարաւոր անդամակցութիւնը թոյլ չտալու համար։

«Մինչեւ պատերազմը, կոնֆրոնտացիայի ռեժիմում Հայաստանը պէտք է որ օգտւէր իր վետոյի իրաւունքից, եթէ դրւէր Ադրբեջանի՝ ԵԱՏՄ-ում դիտորդի կարգավիճակ ստանալու հարցը։ Հիմա իրավիճակը փոխւել է․ մի կողմից՝ իհարկէ, Հայատանը կարող է խիստ դիրքորշում որդեգրել հարցի վերաբերեալ, բայց միւս կողմից էլ՝ գիտենք, որ գործում է եռակողմ համաձայնագիր Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ կրակի դադարեցման վերաբերեալ, եւ եթէ Ադրբեջանը ձգտի նրան, որ Հայաստանն ընդառաջ գնայ նրան ինչ–որ տնտեսական համագործակցութեան ոլորտում, ապա չեմ բացառում, որ այլեւս Հայաստանն այդ խիստ կեցւածքը չի ընդունի,- ասաց նա՝ նշելով, որ լաւ կը լինի, որ իրականացւեն համաձայնագրից բխող կոմունիկացիաների ապաշրջափակման մասին կէտերը,- լաւ կինի, որ Թուրքիան էլ իր մասնացութիւնն ունենայ տնտեսական ծրագրերի իրականցմանը»։

Յիշեցնենք, որ երէկ լրագրողների հետ զրոյցում ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորեանը յայտարարել է, որ մօտ ժամանակներում կը ներկայացնեն իրենց դիրքորոշումը Ադրբեջանի՝ ԵԱՏՄ առաջիկայ նիստին մասնակցելու վերաբերեալ։ «Վետօ, իհարկէ հնարաւոր է, բայց դա գործընթաց է»,- ասել է նա:

Ըստ ռուսաստանցի վերլուծաբանի՝ հիմա Ադրբեջանի ԵԱՏՄ անդամակցութեան հարցը դարձել է աւելի թրենդային եւ հեռանկարային․ դրանով հետաքրքրւած են ԵԱՏՄ անդամ այլ երկրներ, ինչպիսի են՝ Ղազասխանը, Ղրղզստանը, Բելառուսը։

«Իհարկէ, Ռուսաստանը չի կարող հաշւի չառնել Հայաստանի դիրքորոշումը, բայց ինքն էլ հասկանում է, որ Ադրբեջանի անդամակցութիւնը կառոյցին ձեռնտու է։ Պարզապէս պէտք է մշակւեն փաստարկներ եւ գտնեն տարբերակներ, թէ ինչպէս համոզեն հայկական կողմին այդ հարցում։ Նման բան հնարաւոր է։ Պարզապէս պէտք է հասկանալ, որ Ադրբեջանի կողմից էլ պէտք է քայլեր արւեն Հայաստանի հետ տնտեսական յարաբերութիւններ զարգացնելու ուղղութեամբ։ Պէտք է առաջարկի համատեղ տնտեսական ծրագրեր՝ իհարկէ ապահովելով անվտանգութեան երաշխիքների իրականացումը, պահպանելով Ղարաբաղում հայկական մշակութային ժառանգութիւնը։ Ադրբեջանը պէտք է փոխի իր քաղաքականութիւնը Հայաստանի նկատմամբ։ Եթէ դա տեղի չունենայ, նա տեղ չունի ԵԱՏՄ-ում»,- ասաց նա։

Վլադիմիր Լեպեխինը նշեց, որ Ադրբեջանի անդամակցութիւնը ԵԱՏՄ-ին կարող է շահաւէտ լինել բոլորի համար, պարզապէս հիմա յայտնի չէ, ինչպէս է իրականանալու նոյեմբերի 9-ի համաձայնագիրը։

Պատասխանելով դիտարկմանը, որ հայ ժողովուրդը չի տեսնում Ադրբեջանի հետ տնտեսական համագործակցութեան հեռանկար, ռուսաստանցի վերլուծաբանը նկատեց՝ համաձայնագիրը կնքւել է երկրների ղեկավարութիւնների կողմից։

«Համագործակցութիւնը զարգանում է նախ միջկառավարական շրջանակների կողմից, յետոյ աստիճանաբար, եթէ այն արդիւնաւէտ լինի, հասարակութիւնն ընտելանալու է դրան»,- ասաց նա։ 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։