Հա

Քաղաքական

17/04/2021 - 12:45

Սպիտակ տունը «սադրիչ քայլ» է որակել ուրանի 60 տոկոս հարստացման իրանական նախաձեռնութիւնը

Սպիտակ տունը «սադրիչ քայլ» է որակել Իրանում՝ ուրանի 60 տոկոս հարստացման նախաձեռնութիւնը:

«alikonline.ir» - Սպիտակ տունը «սադրիչ քայլ» է որակել Իրանում՝ ուրանի 60 տոկոս հարստացման նախաձեռնութիւնը. հաղորդում է ԻՌՆԱ-ն:

Սպիտակ տան մամլոյ խօսնակ Ջէն Սաքին, մամլոյ ասուլիսի ընթացքում պատասխանելով հարցմանը, թէ Սպիտակ տանն ինչպէս են գնահատում ուրանի հարստացման իրանական նախաձեռնութեանը, նա նշել է, որ ԱՄՆ-ն խիստ մտահոգւած է այդ նախաձեռնութեամբ, միեւնոյն ժամանակ այն «սադրիչ քայլ» է որակում:

Շեշտելով, Միջուկային գործարքի նկատմամբ կողմերի փոխադարձ հաւատարմութեան որդեգրման սկզբունքի պահպանմանը, նա, միեւնոյն ժամանակ յաւելել է, որ ԱՄՆ-ն գոհ է այդ գործարքի վերաբերեալ բանակցութիւնների արդիւնքներից:

Նշենք, որ Իրանն, ուրանի մինչեւ 60 տոկոս հարստացման մեկնարկի մասին որոշումը կայացրեց, Նաթանզի միջուկային կենտրոնի դէմ իրականացւած ահաբեկչական գործողութիւններից յետոյ՝ Իսրայէլի՝ Իրանի եւ գերտէրութիւնների միջեւ բանակցութիւնները խոչընդոտելու փորձերին ի պատասխան:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։