Հա

Քաղաքական

19/04/2021 - 10:45

«ԱՄՆ-ն մտադիր չէ զիջումների գնալ Իրանի Միջուկային ծրագրի հարցում, քանի դեռ իր պահանջները չեն կատարւել». Սալիւան

ԱՄՆ նախագահ Ջօ Բայդէնի վարչակազմը մտադիր չէ չեղարկել Իրանի դէմ սահմանւած պատժամիջոցները, քանի դեռ հիմք չի ունենայ մտածելու, որ Թեհրանը լիարժէք կը վերադառնայ Միջուկային համապարփակ համաձայնագրի իրականացմանը:

«alikonline.ir» - ԱՄՆ նախագահ Ջօ Բայդէնի վարչակազմը մտադիր չէ չեղարկել Իրանի դէմ սահմանւած պատժամիջոցները, քանի դեռ հիմք չի ունենայ մտածելու, որ Թեհրանը լիարժէք կը վերադառնայ Միջուկային համապարփակ համաձայնագրի իրականացմանը:

Ինչպէս փոխանցում է «ՏԱՍՍ» գործակալութիւնը, նման յայտարարութեամբ հանդէս է եկել ԱՄՆ նախագահի անվտանգութեան հարցերով օգնական Ջէք Սալիւանը՝ ելոյթ ունենալով ամերիկեան հեռուստատեսութեան եթերում:

Ինչպէս նա ընդգծել է, ԱՄՆ-ն չի վերցնի պատժամիջոցները, քանի դեռ չի հաւաստիացել առ այն, որ Իրանն ամբողջովին կը վերադառնայ Միջուկային գործարքով սահմանւած իր բոլոր պարտականութիւնների իրականացմանը եւ կը կատարի ամերիկեան կողմի մի շարք պահանջներ: «Քանի դեռ մենք վստահութիւն չունենք այդ ամէնի հարցում, ԱՄՆ-ն որեւէ փոխզիջման չի գնայ»,- յաւելել է պաշտօնեան:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։