Հա

Քաղաքական

20/04/2021 - 16:00

Մերկէլը ԵԽԽՎ նիստում «առաւել քան տագնապալի» է անւանել իրավիճակը Բելառուսում, Ուկրայինայի արեւելքում, Ղրիմում եւ Լեռնային Ղարաբաղում

«Եթէ նայենք Եւրոպայի արտաքին սահմաններին, մեզ համար ակնյայտ է դառնում, որ այսօր խաղաղութիւնն ու անվտանգութիւնը, կայունութիւնն ու բարեկեցութիւնը միանշանակ չեն: Իրավիճակը Բելառուսում, Ուկրայինայի արեւելքում եւ Ղրիմում, Մերձդնեստրում, Հարաւային Օսիայում, Աբխազիայում, Լեռնային Ղարաբաղում եւ, իհարկէ, Սիրիայում եւ Լիբիայում աւելի քան տագնապալի է»,-ասել է կանցլերը ԵԽԽՎ գարնանային նստաշրջանի մասնակիցներին ուղղւած տեսաուղերձում:

«alikonline.ir» - Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկէլը այսօր յայտարարել է, որ իրեն անհանգստացնում է Բելառուսում, Ուկրայինայի արեւելքում, Ղրիմում եւ այլ շրջաններում առկայ իրավիճակը: Այս մասին ըստ Tert.am-ի՝ գրում է «ՏԱՍՍ» գործակալութիւնը:

«Եթէ նայենք Եւրոպայի արտաքին սահմաններին, մեզ համար ակնյայտ է դառնում, որ այսօր խաղաղութիւնն ու անվտանգութիւնը, կայունութիւնն ու բարեկեցութիւնը միանշանակ չեն: Իրավիճակը Բելառուսում, Ուկրայինայի արեւելքում եւ Ղրիմում, Մերձդնեստրում, Հարաւային Օսիայում, Աբխազիայում, Լեռնային Ղարաբաղում եւ, իհարկէ, Սիրիայում եւ Լիբիայում աւելի քան տագնապալի է»,-ասել է կանցլերը ԵԽԽՎ գարնանային նստաշրջանի մասնակիցներին ուղղւած տեսաուղերձում:

«Այնտեղ, ամենուր, մենք տեսնում ենք, թէ ինչպէս են ճնշւում հիմնարար իրաւունքները»,- ասել է Մերկէլը:

«Եթէ մենք թոյլ տանք, որ դա արւի եւ նայենք կողքից, մենք կը հաշտւենք, որ եւրոպական նախագիծը կասկածի տակ կը դրւի»,- ասել է նա: Կանցլերը նշել է, որ Մարդու իրաւունքների եւրոպական դատարանի որոշումները եւ Մարդու իրաւունքների եւ հիմնարար ազատութիւնների պաշտպանութեան եւրոպական կոնւենցիայի դրոյթներն իրականացւում են «երբեմն դանդաղ», երբեմն էլ ընդհանրապէս չեն իրականացւում:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։