Հա

Քաղաքական

21/04/2021 - 08:40

«Եթէ Ուկրայինայում ռազմական գործողութիւններ սկսւեն, Եւրամիութիւնը Ռուսաստանի նկատմամբ տնտեսական կոշտ պատժամիջոցներ կը սահմանի, որոնց համեմատ ընթացիկները «թեթեւ զբօսանք» կը թւան». Լատւիայի ԱԳ նախարար

Եթէ Ուկրայինայում ռազմական գործողութիւններ սկսւեն, Եւրոմիութեան կողմից Ռուսաստանի նկատմամբ տնտեսական կոշտ պատժամիջոցներ կարող են սահմանւել: Յայտարարել է Լատւիայի արտգործնախարար Էդգարս Ռինկեւիչուսը:

«alikonline.ir» - Եթէ Ուկրայինայում ռազմական գործողութիւններ սկսւեն, Եւրոմիութեան կողմից Ռուսաստանի նկատմամբ տնտեսական կոշտ պատժամիջոցներ կարող են սահմանւել: Յայտարարել է Լատւիայի արտգործնախարար Էդգարս Ռինկեւիչուսը. փոխանցում է Tert.am-ը՝ ռուսական «ՏԱՍՍ»-ին յղումով:

«Ինչպէս յայտարարել է Ուկրայինայի ԱԳ նախարարը, «կարմիրը գիծը» Ուկրայինայի սահմանն է: Եթէ որեւէ մէկը հատի այդ սահմանը, եւ ռազմական գործողութիւններ սկսւեն, դա կը լինի ագրեսիա Ուկրայինայի դէմ: Այդ դէպքում ամբողջովին, կարծում եմ, պարզ է, որ Եւրոպան տնտեսական հատւածային կոշտ պատժամիջոցներ սահմանելու հարցն է առաջ քաշելու: Նախորդների համեմատ հնարաւոր նոր պատժամիջոցները «թեթեւ զբօսանք» կը թւան»,- ասել է Լատւիայի ԱԳ նախարարը:

Պաշտօնական Ռիգայի ներկայացուցիչը, այնուամենայնիւ, յոյս է յայտնել, որ կը յաջողւի այդպիսի զարգացումից խուսափել:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։