Հա

Քաղաքական

21/04/2021 - 09:30

«Իրականացրէ՛ք Ձեր խոստումը, ճանաչէ՛ք Հայոց Ցեղասպանութիւնը». կոնգրեսական Ադամ Շիֆը դիմել է Բայդէնին

ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆը բաց նամակով դիմել է ԱՄՆ նախագահ Ջօ Բայդէնին` կոչ անելով կատարել նախկինում տւած խոստումը եւ ճանաչել Հայոց Ցեղասպանութիւնը։ 

«alikonline.ir» - ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆը բաց նամակով դիմել է ԱՄՆ նախագահ Ջօ Բայդէնին` կոչ անելով կատարել նախկինում տւած խոստումը եւ ճանաչել Հայոց Ցեղասպանութիւնը։ 

«Պարոն Նախագահ,

Ընդամենը հինգ օր յետոյ աշխարհը կը նշի Հայոց Ցեղասպանութեան 106-րդ տարելիցը. 1915-1923 թւականներին Օսմանեան կայսրութեան կողմից 1.5 միլիոն հայ կանանց, տղամարդկանց եւ երեխաների սպանութեան եւ տեղահանման գործընթացը: Դա կը լինի Ձեր նախագահութեան առաջին ապրիլի 24-ը եւ Ձեր առաջին հնարաւորութիւնը` հետեւելու ցեղասպանութիւնը ճանաչելու ձեր խոստմանը: Հարիւր հազարաւոր ամերիկահայերի ցեղասպանութիւն վերապրած երեխաների ու թոռների ու ծոռների անունից ես խնդրում եմ Ձեզ.
Իրականացրէ՛ք Ձեր խոստումը, ճանաչէ՛ք Հայոց Ցեղասպանութիւնը»,- գրել է Շիֆը:

Ցեղասպանութիւնն անցեալի խնդիր չէ, այն այսօրւայ խնդիր է: Եւ դա վտանգ է այսօր Արցախում, որտեղ Թուրքիան աջակցեց Ադրբեջանին հայերի դէմ պատերազմ սանձազերծելուն՝ սպառնալով հերթական հնարաւոր ցեղասպանութեամբ: Ցեղասպանութեան ժխտումը հայհոյանք է, իսկ Էլի Վիզէլի խօսքերով՝ «կրկնակի սպանութիւն» է: 

Մենք չպէտք է դիմենք կիսաճշմարտութիւնների. 1.5 միլիոն հայերի սպանութիւնը վայրագութիւն էր, իհարկէ, ճիշտ է, բայց աւելին էր: Մի ժողովուրդ եւ մշակոյթ ոչնչացնելու ձգտումը այլ տեսակի չարիք է, եւ միայն Ռաֆայէլ Լեմկինի տւած «ցեղասպանութիւն» եզրոյթն է, որ այս դէպքում պէտք է նկարագրի այդ չարիքը, ասում է Շիֆը եւ յաւելում. 

«Միլիոնաւոր հայեր Երեւանում եւ ամբողջ աշխարհում, իմ տասնեակ հազարաւոր ընտրողներ, պարոն Նախագահ, այս շաբաթւայ վերջին կը փնտրեն Ձեզ՝ տեսնելու արդեօք կը միանա՞ք Ֆրանսիայի, Գերմանիայի, Եւրոմիութեան, Վատիկանի առաջնորդներին եւ ԱՄՆ 49 նահանգին:

Իմ խորին ցանկութիւնն է, որ Դուք բարձրաձայնէք ճշմարտութիւնը իր ողջ սարսափով եւ ճանաչէք Հայոց Ցեղասպանութիւնը»:

Յարակից լուրեր

  • «Բայդէնը պէտք է որոշի». Զարիֆ
    «Բայդէնը պէտք է որոշի». Զարիֆ

    ԱԳ նախարար Մոհամմադ Ջաւադ Զարիֆը թւիթերեան իր միկրոբլոգում գրառում է կատարել՝ յիշելով, 3 տարի առաջ այս օրն, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրաժարւեց Միջուկային գործարքով ստանձնած իր պարտաւորութիւններից:

  • Ասիայի եկեղեցիների խորհուրդը ճանաչում է Հայոց Ցեղասպանութիւնը
    Ասիայի եկեղեցիների խորհուրդը ճանաչում է Հայոց Ցեղասպանութիւնը

    Ասիայի եկեղեցիների խորհուրդը (կազմւած Ասիայի ողջ տարածքում գտնւող երկրների քրիստոնեայ եկեղեցիներից, ներառեալ Հայաստանեայց եկեղեցին), զօրակցելով հայ եկեղեցուն եւ ժողովրդին, իր գոհունակութիւնն է յայտնում ԱՄՆ նախագահ Ջօ Բայդէնի Հայոց Ցեղասպանութեան ճանաչման առիթով, եւ իր հերթին միանում է աշխարհի խաղաղասէր մարդկութեանը, դատապարտելով ամէն տեսակի բռնութիւն, պատերազմ ու ժողովուրդների խաղաղ կեանքը խանգարող որեւէ արարք։

  • Մոլեգնած Անգարան
    Մոլեգնած Անգարան

    Սպասելի էր Անգարայի մերժողական կեցուածքն ու կայծակնային հակազդեցութիւնը՝ Ցեղասպանութեան պատմական փաստը ճանչնալու Ա․Մ․Ն․-ի նախագահ Ճօ Պայտընի Ապրիլ 24-ի յանդուգն յայտարարութենէն ետք։ Պայտըն, առանց բառերը ծամծմելու, նոյնիսկ երկու անգամ գործածեց տարիներ շարունակ հպարգելք (taboo) հանդիսացած ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹԻՒՆ բառը։

  • ««Բայդէնի խօսքը եւ Էրդողանի թուլութիւնը». Թուրքիան կորցրել է նշանակութիւնը Միացեալ Նահանգների համար». Al-Monitor
    ««Բայդէնի խօսքը եւ Էրդողանի թուլութիւնը». Թուրքիան կորցրել է նշանակութիւնը Միացեալ Նահանգների համար». Al-Monitor

    Գաղտնիք չէ, որ յունւարի 20-ին Ջօ Բայդէնի երդմնակալութիւնից ի վեր Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը «նեարդայնօրէն սպասում էր» իր ամերիկացի գործընկերոջ զանգին: Անկարայի ընկալմամբ, Վաշինգտոնից ստացւած զանգը պէտք է հաստատէր, որ երկու երկրների յարաբերութիւնները կը շարունակւեն սովորականի պէս, չնայած դեռեւս 2020 թւականին Բայդէնի նախընտրական արշաւի ընթացքում առկայ յայտնի կանխատեսումներին, որ դեմոկրատ նախագահի օրօք Թուրքիային ծանր ժամանակներ են սպասւում: 

  • Խմբագրական. Ցեղասպանութեան ճանաչում, տարածքային ամբողջականութիւն եւ գերիշխանութիւն
    Խմբագրական. Ցեղասպանութեան ճանաչում, տարածքային ամբողջականութիւն եւ գերիշխանութիւն

    Միացեալ Նահանգներու վարչակարգին կողմէ Հայոց Ցեղասպանութեան ճանաչումը ճիշդ է, որ նախագահ Պայտընի օրով եղաւ, այդուհանդերձ ենթահողի ձեւաւորման առումով որոշ հոլովոյթ ապրած էր: Ուշագրաւ ձեւակերպում բերաւ նախագահ Օպաման «Մեծ Եղեռն» ըսելաձեւը օգտագործելով: Օպամայի բնութագրումը ըստ էութեան 1915-ի իրադարձութիւնները ցեղասպանութիւն նկատել էր` խուսափելով միջազգային պատասխանատուութիւն ենթադրող եզրոյթը օգտագործելէ: Նախագահ Թրամփ շարունակեց ըստ էութեան իր նախորդին բնութագրումը տալու-խուսափելու քաղաքականութիւնը:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։