Հա

Քաղաքական

22/04/2021 - 08:25

«Իրենց արածի համար կը զղջան այնպէս, ինչպէս երբեք». Պուտինը՝ Արեւմուտքի սադրանքների մասին

Ռուսաստանի Դաշնութեան նախագահ Վլադիմիր Պուտինը Դաշնային ժողովին ուղղւած իր ելոյթի ժամանակ յայտարարել է, որ ՌԴ իշխանութիւնները կը պատասխանեն Ռուսաստանից «կառչած» արեւմտեան երկրների սադրանքներին:

«alikonline.ir» - Ռուսաստանի Դաշնութեան նախագահ Վլադիմիր Պուտինը Դաշնային ժողովին ուղղւած իր ելոյթի ժամանակ յայտարարել է, որ ՌԴ իշխանութիւնները կը պատասխանեն Ռուսաստանից «կառչած» արեւմտեան երկրների սադրանքներին: Այս մասին ըստ Tert.am-ի՝ գրում է Meduza-ն:

«Ռուսաստանի դէմ անբարեացակամ գործողութիւնները չեն դադարում: Որոշ երկրներում ներդրւել է տհաճ սովորոյթ, այն է՝ ցանկացած պատճառով, եւ առաւել յաճախ՝ առանց պատճառի, Ռուսաստանից «կառչել»: Կարծես, սպորտի մի տեսակ է: Նոր սպորտաձեւ, թէ ով աւելի բարձր ինչ-որ բան կասի: Այս առումով մենք մեզ պահում ենք առաւելագոյն զսպւած: Կարող ենք ասել, ուղղակիօրէն առանց հեգնանքի, համեստ: Մենք ցանկանում ենք լաւ յարաբերութիւններ ունենալ միջազգային հանրութեան բոլոր ներկայացուցիչների հետ, բայց տեսնում ենք, թէ ինչ է կատարւում իրական կեանքում: Ինչպէս նշել եմ, նրանք առանց պատճառի այստեղ-այնտեղ կառչում են Ռուսաստանից: Եւ, իհարկէ, անմիջապէս նրանց շուրջը ...Շերխանի (Մաուգլիի մասին պատմւածքից յայտնի վագրը, որը ցանկանում էր ուտել տղային-ԽՄԲ.) շուրջը պտտւում են ամէն տեսակ մանր-մունր Տաբակներ (նոյն պատմւածքից յայտնի շնագայլը-ԽՄԲ.): Ամէն ինչ ճիշտ այնպէս է, ինչպէս Քիփլինգի մօտ: Քիփլինգը մեծ գրող է»,- ասել է Պուտինը:

ՌԴ նախագահը պարզաբանել է նաեւ, որ իրենք իսկապէս ցանկանում են բարիդրացիական յարաբերութիւններ ունենալ միջազգային հանրութեան հետ, այդ թւում նաեւ նրանց, որոնց հետ յարաբերութիւնները վերջերս, մեղմ ասած, չեն զարգանում:

«Մենք իսկապէս չենք ցանկանում կամուրջներ այրել, բայց եթէ ինչ-որ մէկը մեր բարի մտադրութիւններն ընկալում է որպէս անտարբերութիւն կամ թուլութիւն, եւ մտադիր է վերջնականապէս այրել կամ նոյնիսկ պայթեցնել այդ կամուրջները, ապա նա պէտք է իմանայ, որ Ռուսաստանի պատասխանը կը լինի ասիմետրիկ, արագ եւ կոշտ: Ցանկացած սադրանքի կազմակերպիչները, որոնք սպառնում են մեր անվտանգութեան հիմնարար շահերին, կը զղջան իրենց արածի համար այնպէս, ինչպէս երբեք»,- յաւելել է Պուտինը:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։