Հա

Քաղաքական

22/04/2021 - 09:35

«Բայդէնը մտադիր է ճանաչել Օսմանեան կայսրութիւնում 20-րդ դարի սկզբին տեղի ունեցած Հայոց Ցեղասպանութիւնը». WSJ

ԱՄՆ նախագահ Ջօ Բայդէնը մտադիր է պաշտօնապէս ճանաչել 20-րդ դարի սկզբին Օսմանեան կայսրութիւնում տեղի ունեցած Հայոց Ցեղասպանութիւնը:

«alikonline.ir» - ԱՄՆ նախագահ Ջօ Բայդէնը մտադիր է պաշտօնապէս ճանաչել 20-րդ դարի սկզբին Օսմանեան կայսրութիւնում տեղի ունեցած Հայոց Ցեղասպանութիւնը: Այս մասին չորեքշաբթի օրը հաղորդել է The Wall Street Journal-ը՝ վկայակոչելով ամերիկեան վարչակազմի աղբիւրները:

Նրա խօսքով՝ Սպիտակ տան ղեկավարը կարող է համապատասխան յայտարարութիւն անել շաբաթ օրը՝ ապրիլի 24-ին: Ամէն տարի այս ամսաթւով Հայաստանը նշում է Հայոց Ցեղասպանութեան զոհերի յիշատակի օրը: Միեւնոյն ժամանակ, հրապարակման աղբիւրները նշում են, որ վերջնական որոշում դեռ չի կայացւել, եւ Բայդէնը կարող է սահմանափակւել պաշտօնական յայտարարութեամբ, որում ցեղասպանութեան պաշտօնական ճանաչում չի լինի:

Պարբերականը շեշտում է, որ Բայդէնի կողմից Հայոց Ցեղասպանութեան հնարաւոր ճանաչումը կը յանգեցնի Վաշինգտոնի ու Անկարայի յարաբերութիւնների զգալի վատթարացման: Ըստ WSJ-ի՝ Վաշինգտոնում Թուրքիայի դեսպանութեան ներկայացուցիչը դեռ չի մեկնաբանել իր աղբիւրների տեղեկութիւնները:

Յարակից լուրեր

  • «Բայդէնը պէտք է որոշի». Զարիֆ
    «Բայդէնը պէտք է որոշի». Զարիֆ

    ԱԳ նախարար Մոհամմադ Ջաւադ Զարիֆը թւիթերեան իր միկրոբլոգում գրառում է կատարել՝ յիշելով, 3 տարի առաջ այս օրն, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրաժարւեց Միջուկային գործարքով ստանձնած իր պարտաւորութիւններից:

  • Շուետիոյ արտաքին նախարարը խիստ քննադատութեան տակ
    Շուետիոյ արտաքին նախարարը խիստ քննադատութեան տակ

    Կառավարութիւնը պարտաւոր է ճանաչել՝ Ցեղասպանութիւնը ցեղասպանութիւն է. Այսպէս է Էքսպրեսըն թերթի խմբագրականի խորագիրը 3 մայիսի 2021 համարին մէջ։

    Արտաքին գործոց նախարար Անն Լինտէի տարօրինակ յայտարարութեան հետ կապուած քննարկումները կը շարունակուին Շուէտիոյ մէջ. Նախարարը թուիթերեան մէկ գրառութեամբ ցեղասպանութիւնը կը փոխարիներ խոշտանգում բառով, Ես կը փորձեմ կարճ ակնարկ մը կատարել Բայդընի կողմէ ցեղասպանութիւն բառի օգտագործման եւ Շուետիոյ մէջ անոր ստեղծած արձագանքներու մասին:

  • Ասիայի եկեղեցիների խորհուրդը ճանաչում է Հայոց Ցեղասպանութիւնը
    Ասիայի եկեղեցիների խորհուրդը ճանաչում է Հայոց Ցեղասպանութիւնը

    Ասիայի եկեղեցիների խորհուրդը (կազմւած Ասիայի ողջ տարածքում գտնւող երկրների քրիստոնեայ եկեղեցիներից, ներառեալ Հայաստանեայց եկեղեցին), զօրակցելով հայ եկեղեցուն եւ ժողովրդին, իր գոհունակութիւնն է յայտնում ԱՄՆ նախագահ Ջօ Բայդէնի Հայոց Ցեղասպանութեան ճանաչման առիթով, եւ իր հերթին միանում է աշխարհի խաղաղասէր մարդկութեանը, դատապարտելով ամէն տեսակի բռնութիւն, պատերազմ ու ժողովուրդների խաղաղ կեանքը խանգարող որեւէ արարք։

  • 907-րդ բանաձեւից հրաժարւելով՝ ԱՄՆ-ը կանաչ լոյս է վառելու ՀՀ-ի եւ Արցախի դէմ հետագայ ադրբեջանական ագրեսիայի համար
    907-րդ բանաձեւից հրաժարւելով՝ ԱՄՆ-ը կանաչ լոյս է վառելու ՀՀ-ի եւ Արցախի դէմ հետագայ ադրբեջանական ագրեսիայի համար

    ԱՄՆ նախագահ Ջօ Բայդէնի` Հայոց Ցեղասպանութիւնը ճանաչող յայտարարութիւնը վերջ դրեց ԱՄՆ արտաքին քաղաքականութեան մէջ խօսքի ազատութեան սահմանափակմանն ուղղւած ամենաերկարատեւ պատմութիւնն ունեցող գործելակերպին՝ Թուրքիայի կառավարութեանը յստակ ուղերձ յղելով, որ ոչ թէ Էրդողանը, այլ ԱՄՆ-ն է որոշողը՝ ինչպէս դատապարտել, ոգեկոչել եւ անդրադառնալ այս յանցագործութեան հետեւանքներին։ 

  • Նկատառումներ` արձանագրուած քաղաքական մեծ կէտի վերաբերեալ
    Նկատառումներ` արձանագրուած քաղաքական մեծ կէտի վերաբերեալ

    Միացեալ Նահանգներու նախագահ Ճօ Պայտըն Հայոց Ցեղասպանութիւնը ճանչնալով, իբրեւ Միացեալ Նահանգներու այդ քայլը կատարած առաջին նախագահ` ապահովեց պատմութեան մէջ իր պատուական տեղը:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։