Հա

Քաղաքական

22/04/2021 - 11:00

WSJ-ն հաղորդել է Իրանի ԿԲ-ի նկատմամբ պատժամիջոցները վերացնելու ԱՄՆ որոշման մասին

Ամերիկեան The Wall Street Journal պարբերակնը վկայակոչելով ԱՄՆ վարչակազմին մօտ կանգնած իր աղբիւրին հաղորդել է Իրանի Կենտրոնական բանկի նկատմամբ պատժամիջոցները վերացնելու ԱՄՆ որոշման մասին:

«alikonline.ir» - Ամերիկեան The Wall Street Journal պարբերակնը վկայակոչելով ԱՄՆ վարչակազմին մօտ կանգնած իր աղբիւրին հաղորդել է Իրանի Կենտրոնական բանկի նկատմամբ պատժամիջոցները վերացնելու ԱՄՆ որոշման մասին:

Չնայած մինչ այժմ ԱՄՆ պաշտօնատար անձինք հրաժարւել են ասել, թէ ինչ պատժամիջոցներ են վերացնելու Միջուկային գործարքին լիովին վերադառնալու համար, այդուհանդերձ, WSJ-ն հաղորդել է դրանցից մի քանիսի մասին: 

«Պատժամիջոցները, որոնք ԱՄՆ-ն մտադիր է վերացնել, ներառում են ահաբեկչական պատժամիջոցներն Իրանի Կենտրոնական բանկի, նաւթային ընկերութիւնների, լցանաւերի եւ տնտեսական արդիւնաբերութեան՝ պողպատի, ալիւմին եւ այլնի դէմ»,- գրել է պարբերականը:

WSJ-ն մէջբերելով եւրոպացի բարձրաստիճան դիւանագէտի խօսքերը նշել է, որ Վաշինգտոնը պատրաստ է կրճատել տեքստիլ արդիւնաբերութեան, աւտոմեքենաշինութեան, տրանսպորտի եւ ապահովագրութեան ոլորտների նկատմամբ պատժամիջոցները, որոնք ընդգրկւած են 2015 թ. Համաձայնագրում: 

Պարբերակնը նշում է, որ ԱՄՆ պետդեպարտամենտի պաշտօնեաները մինչ այժմ հրաժարւել են տրամադրել պատժամիջոցների ցանկը, որոնք հանւելու են Վիեննայի բանակցութիւններին զուգահեռ:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։