Հա

Քաղաքական

24/04/2021 - 08:45

«Բայդէնն Էրդողանի հետ հեռախօսազրոյցում յայտնել է՝ մտադիր է պաշտօնապէս ճանաչել Հայոց Ցեղասպանութիւնը». Bloomberg

ՄՆ նախագահ Ջօ Բայդէնն ուրբաթ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հեռախօսազրոյցի ժամանակ յայտնել է, որ մտադիր է 20-րդ դարի սկզբին Օսմանեան կայսրութեան կողմից հայերի զանգւածային սպանութիւնը պաշտօնապէս «Ցեղասպանութիւն» ճանաչել:

«alikonline.ir» - ԱՄՆ նախագահ Ջօ Բայդէնն ուրբաթ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հեռախօսազրոյցի ժամանակ յայտնել է, որ մտադիր է 20-րդ դարի սկզբին Օսմանեան կայսրութեան կողմից հայերի զանգւածային սպանութիւնը պաշտօնապէս «Ցեղասպանութիւն» ճանաչել, գրում է Bloomberg գործակալութիւնը՝ յղում անելով երկու երկրների ղեկավարների հեռախօսազրոյցի բովանդակութեանը ծանօթ աղբիւրներին։ Տեղեկացնում է Tert.am-ը:

Սպասւում է, որ Բայդէնը Հայոց Ցեղասպանութեան զոհերի յիշատակի 106-րդ տարելիցին նւիրւած յայտարարութիւնում, որով հանդէս կը գայ այսօր, կօգտագործի «Ցեղասպանութիւն» եզրոյթը՝ կատարելով իր նախագահական քարոզարշաւի խոստումը:

Ինչպէս նշւում է գործակալութիւնը, թէեւ Սպիտակ տան տարածած հաղորդագրութիւնում չի յիշատակւում Հայոց Ցեղասպանութեան վերաբերեալ կողմերի զրոյցի մասին, Բայդէնը կը դառնայ ԱՄՆ առաջին նախագահը, որը 1915 թւականի զանգւածային սպանութիւնները «Ցեղասպանութիւն» կը ճանաչի։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։