Հա

Քաղաքական

24/04/2021 - 11:50

«Սպառնալիքը, որ թւում էր՝ մարել է, կարող է կրկին բռնկւել. կենդանի յիշողութիւնը պատմութեան ողբերգական կրկնութեան դէմ լաւագոյն պատւարն է». Ֆրանսիայի Սենատի նախագահը` Ցեղասպանութեան մասին

Ես հայ չեմ, ոչ էլ հայկական ծագում ունեմ, սակայն այս պահին սիրտս հայի սրտի նման է բաբախում, այստեղ անցեալն արձագանքում է ներկային, յուշահամալիրը մեզ սովորեցնում է ռազմական գործողութիւնները, եթէ նոյնիսկ դրանք յաջող են ընթացել, յաղթանակ չեն բերում: Այս մասին Ծիծեռնակաբերդում յայտարարեց Ֆրանսիայի Սենատի նախագահ Ժերար Լարշէն: 

«alikonline.ir» - Ես հայ չեմ, ոչ էլ հայկական ծագում ունեմ, սակայն այս պահին սիրտս հայի սրտի նման է բաբախում, այստեղ անցեալն արձագանքում է ներկային, յուշահամալիրը մեզ սովորեցնում է ռազմական գործողութիւնները, եթէ նոյնիսկ դրանք յաջող են ընթացել, յաղթանակ չեն բերում: Այս մասին Ծիծեռնակաբերդում յայտարարեց Ֆրանսիայի Սենատի նախագահ Ժերար Լարշէն: Գրում է Tert.am-ը:

«Թող որ այն յարձակումը, որին վերջերս ենթարկւեցին հայրերը, եւ որն ուղեկցւում էր ատելութեամբ, բռնութիւններով, վայրագութիւններով, սրբավայրերի պղծմամբ եւ աւերմամբ, այստեղ գտնի այն պատասխանը, որը մարտահրաւէր է նետում անցեալին: Սպառնալիքը, որը, թւում էր, մարել է, կարող է կրկին բռնկւել, կենդանի յիշողութիւնը պատմութեան ողբերգական կրկնութեան դէմ լաւագոյն պատւարն է»,- ասաց նա:

Ժերար Լարշէի խօսքով՝ 1915-ից յետոյ բազմաթիւ հայեր, որոնք ստիպւած էին արտագաղթել, ապաստան են գտել Ֆրանսիայում:

«Մենք պատկերացնում ենք, թէ ինչքան բան է Ֆրանսիան նրանց պարտական: 20 տարի առաջ Ֆրանսիայի խորհրդարանն ընդունեց օրէնք՝ ճանաչելով 1915 թ․ Հայոց Ցեղասպանութիւնը, դա տեղի ունեցաւ նախագահ Ժակ Շիրակի նախաձեռնութեամբ: Այս պատմութիւնը մեզ՝ եւրոպացի ֆրանսիացիներիս ստիպում է, որ երբեք չմոռանանք այն:

Վաղն առաւօտեան մենք ֆրանսիայում պիտի յիշատակենք նացիստական արտաքսումների զոհերի յիշատակը: Բոլորով միասին պէտք է յիշենք մարդակային արժանապատւութեան, ժողովրդավարական արժէքների մասին: Կեցցէ Հայաստանի Հանրապետութիւնը»,- ասաց նա:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։