Հա

Քաղաքական

24/04/2021 - 12:00

«Ողջունում եմ Բայդէնի` Հայոց Ցեղասպանութիւնը պաշտօնապէս ճանաչելու որոշումը. վաղուց արդէն ժամանակն է կոչել կոտորածներն իրենց անունով՝ ցեղասպանութիւն». ամերիկացի սենատոր

ԱՄՆ սենատոր Էլիզաբէթ Ուորէնը ողջունում է Հայոց Ցեղասպանութիւնը ճանաչելու նախագահ Ջօ Բայդէնի մտադրութիւնը: 

«alikonline.ir» - ԱՄՆ սենատոր Էլիզաբէթ Ուորէնը ողջունում է Հայոց Ցեղասպանութիւնը ճանաչելու նախագահ Ջօ Բայդէնի մտադրութիւնը: «Արմէնպրես»-ի փոխանցմամբ, այս մասին նա գրառում է կատարել թւիթերեան իր էջում՝ կիսւելով Bloomberg-ի տարածած տեղեկատւութեամբ այն մասին, որ Բայդէնը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հեռախօսազրոյցի ժամանակ յայտնել է Հայոց Ցեղասպանութիւնը ճանաչելու մտադրութեան մասին: 

«Ողջունում եմ Բայդէնի որոշումը՝ պաշտօնապէս ճանաչելու Հայոց Ցեղասպանութիւնը: Վաղուց արդէն ժամանակն է կոչել կոտորածներն իրենց անունով՝ ցեղասպանութիւն: Պէտք է ճանաչենք անցեալի սարսափները, եթէ ցանկանում ենք խուսափել ապագայում դրանց կրկնութիւնից»,- նշել է սենատորը:

Ուորէնը յայտարարել է, որ միանում է ԱՄՆ հայ համայնքին եւ ողջ հայ ժողովրդին Հայոց Ցեղասպանութեան ճանաչման պայքարի հարցում՝ յիշելու եւ յարգելու բոլոր նրանց, ովքեր մահացան, եւ ողջունելու նրանց, ովքեր ողջ մնացին եւ պայքարեցին յանուն ճանաչման:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։