Հա

Քաղաքական

24/04/2021 - 12:10

«Պարտաւոր ենք վառ պահել Ցեղասպանութեան զոհերի յիշատակը». Բունդեսթագի փոխնախագահ

Գերմանիայի Բունդեսթագի փոխնախագահ, ՔԴՄ/ՔՍՄ խմբակցութեան անդամ Հանս-Պետեր Ֆրիդրիխը կոչ է անում աշխարհին վառ պահել Հայոց Ցեղասպանութեան զոհերի յիշատակը: 

«alikonline.ir» - Գերմանիայի Բունդեսթագի փոխնախագահ, ՔԴՄ/ՔՍՄ խմբակցութեան անդամ Հանս-Պետեր Ֆրիդրիխը կոչ է անում աշխարհին վառ պահել Հայոց Ցեղասպանութեան զոհերի յիշատակը: Այս մասին նա յայտարարել է Հայոց Ցեղասպանութեան 106-րդ տարելիցին «Արմէնպրես»-ին տրամադրւած ուղերձում:

«Ապրիլի 24-ին ամբողջ աշխարհում ոգեկոչում ենք դաժանաբար ցեղասպանւած հարիւր հազարաւոր հայ տղամարդկանց, կանանց, երեխաներին, ինչպէս նաեւ նրանց, ովքեր փորձում էին ապահովել կամ փրկել այդ մարդկանց կեանքերը:

Մենք պարտաւոր ենք բոլոր այս մարդկանց յիշատակը մեր սրտերում վառ պահել:

Սակայն խօսքը միայն անցեալի մասին չէ, այլ նաեւ ապագայի: Մենք՝ գերմանացիներս, մեր առջեւ խնդիր ենք դրել՝ նպաստելու Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հաշտեցմանն ու մերձեցմանը»,- նշել է Հանս-Պետեր Ֆրիդրիխը:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։