Հա

Քաղաքական

25/04/2021 - 11:05

Անկարայում ԱՄՆ դեսպանը Բայդէնի` Հայոց Ցեղասպանութիւնը ճանաչող յայտարարութիւնից յետոյ Թուրքիայի ԱԳՆ է կանչւել

Անկարայում ԱՄՆ դեսպանը Ջօ Բայդէնի՝ Հայոց Ցեղասպանութիւնը ճանաչող յայտարարութիւնից յետոյ Թուրքիայի ԱԳՆ է կանչւել:

«alikonline.ir» - Անկարայում ԱՄՆ դեսպանը Ջօ Բայդէնի՝ Հայոց Ցեղասպանութիւնը ճանաչող յայտարարութիւնից յետոյ Թուրքիայի ԱԳՆ է կանչւել: «ՏԱՍՍ»-ի փոխանցմամբ՝ ասւած է Թուրքիայի ԱԳՆ յայտարարութիւնում:

Հաղորդւում է, որ Թուրքիայի ԱԳ փոխնախարարը ԱՄՆ դեսպանին յայտնել է, որ ԱՄՆ նախագահի յայտարարութիւնը որեւէ իրաւական հիմք չունի, եւ որ Անկարան հերքում, եւ անընդունելի է համարում ու վճռականօրէն դատապարտում է այն:

ԱՄՆ 46-րդ նախագահ Ջօ Բայդէնը ապրիլքսանչորսեան իր ուղերձում օգտագործել է «Հայոց Ցեղասպանութիւն» եզրոյթը։

«Ամէն տարի այս օրը մենք յիշում ենք նրանց, ովքեր մահացել են Օսմանեան ժամանակաշրջանում տեղի ունեցած Հայոց Ցեղասպանութեան ժամանակ եւ կրկին յանձն ենք առնում կանխել նման վայրագութեան կրկնութիւնը երբեւէ: Սկսած 1915 թւականի ապրիլի 24-ին Օսմանեան իշխանութիւնների կողմից հայ մտաւորականների եւ Կոստանդնուպոլսի համայնքի ղեկավարների ձերբակալութեամբ՝ 1.5 մլն հայ է տեղահանւել, կոտորւել կամ մահւան ուղարկւել բնաջնջման արշաւի շրջանակում: Յարգում ենք Մեծ Եղեռնի զոհերի յիշատակը, որպէսզի կատարւածի սարսափները երբեք չմոռացւեն պատմութիւնից: Եւ մենք յիշում ենք, որ մշտապէս զգօն ենք մնալու ատելութեան կործանարար ազդեցութեան դէմ պայքարում՝ դրա բոլոր դրսեւորումներում»,- ասւած է ուղերձի մէջբերւած հատւածում: 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։