Հա

Քաղաքական

29/04/2021 - 11:45

Փարիզն ու Վաշինգտոնը մտադիր են վերաիմաստաւորել Մինսկի խմբի համանախագահութեան ձեւաչափը

Վերջին շրջանում ակտիւացել են Արցախեան խնդրի շուրջ ամերիկա-ֆրանսիական դիւանագիտական յայտարարութիւնները, որոնք նոր թափ ստացան յատկապէս Ապրիլ 24-ի կապակցութեամբ ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի նախագահների ուղերձներից յետոյ, յատկապէս հայ ռազմագերիների մասով։ Մի կողմից աշխատանք է տարւում ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքների վերականգնման ուղղութեամբ, միւս կողմից բարձրացւում է հայ ռազմագերիների Բաքւից վերադարձի խնդիրը՝ օրէնսդիր մարմիններում։

Բէյրութի «Ազդակ» օրաթերթի գլխաւոր խմբագիր Շահան Գանտահարեանը մեկնաբանել է ստեղծւած աշխարհաքաղաքական իրավիճակը. այս պարագայում որո՞նք են լինելու Հայաստանի քայլերը եւ Ռուսաստանն արդեօ՞ք չի խոդընդոտի Մինսկի խմբի աշխատանքների վերականգնմանը։

Շահան Գանտահարեան. «Ֆրանսիայի խորհրդարանում եւ ԱՄՆ Կոնգրեսում համաժամանակեայ հայ ռազմագերիների վերադարձի մասին բանաձեւի առաջարկներ ներկայացնելը վկայում է այն մասին, որ Վաշինգտոնն ու Փարիզը մտադիր են վերաիմաստաւորել ՄԽ համանախագահութեան ձեւաչափը եւ այդ առումով համակարգում են պետական-դիւանագիտական սլաքները։ Այս քաղաքական մեկնաբանութեամբ է ընկալւում նաեւ Կովկասում տիրող ռուս-թուրքական համաձայնութեամբ կայացած ստատուս քւոյի փոփոխութեան աշխարհաքաղաքական միտումը։

Կարծում եմ, համահայկական գործօնն իր աշխատանքներն այս հանգրւանում կը կենտրոնացնի Արցախի տարածքային ամբողջականութեան վերականգնման, հետեւաբար ԼՂԻՄ-եան տարածքներից ադրբեջանական ուժերի դէօկուպացման եւ ազգերի ինքնորոշման իրաւունքի իրացման բոլոր հնարաւորութիւնների վրայ։ Վաշինգտոնի եւ Փարիզի համակարգած այս քայլին ընդառաջ Երեւանը՝ ՀՀ նախագահի կողմից, արձագանգում է տեղին։ ՀՀ նախագահը հայ գերինների հարցով նամակներ է յղել Եւրոպայի խորհրդի եւ ԵԱՀԿ գլխաւոր քարտուղարներին։ Վաշինգտոնի եւ Փարիզի առաջադրանքները տարածշրջանում գրանցւող իրադարձութիւնների առումով, չեմ կարծում որ սահմանափակւում են միայն հայ ռազմագերիների խնդրով։

Ինչ վերաբերում է երրորդ համանախագահին՝ Ռուսաստանի Դաշնութեան իրավիճակը շատ զգայուն է. մի կողմից անդամ է ՄԽ-ի համանախագահների ձեւաչափին, միւս կողմից Անկարայի հետ ստեղծել է նոր ստատուս քւօ։ Մի կողմից Անկարայի հետ աշխատում է արգելակել Վաշինգտոնի եւ Փարիզի թափանցումը իր ռազմաքաղաքական տիրոյթ, միւս կողմից իբրեւ ԵԱՀԿ-Ի ՄԽ-ի զսպում է Անկարայի ախորժակները»։

orer.eu

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։