Հա

Քաղաքական

03/05/2021 - 12:25

Գերմանիայի համար անընդունելի է Թուրքիայի՝ Կիպրոսում երկու պետութիւն ստեղծելու առաջարկը

Բեռլինը պաշտօնապէս մերժում է Կիպրոսում երկու պետութիւնների ստեղծմամբ հիմնախնդիրը լուծելու տարբերակը, որն առաջարկում է Էրդողանի ռեժիմը: 

«alikonline.ir» - Բեռլինը պաշտօնապէս մերժում է Կիպրոսում երկու պետութիւնների ստեղծմամբ հիմնախնդիրը լուծելու տարբերակը, որն առաջարկում է Էրդողանի ռեժիմը: Տեղեկացնում է Yerkir.am-ը:

Ըստ Գերմանիայի ԱԳՆ խօսնակի՝ Ժնեւի բանակցութիւնների ձախողումը քիչ թէ շատ կանխատեսելի էր ու կանխորոշւած: Մասնաւորապէս՝ Կիպրոսում երկու առանձին պետութիւնների ստեղծման առաջարկը անհամատեղելի է ՄԱԿ-ի կողմից առաջարկւող դաշնային, երկգօտի տարածք ստեղծելու հետ: «ՄԱԿ-ի բանաձեւը մնում է որպէս միջոց Բեռլինի համար»,- նշւում է Գերմանիայի ԱԳՆ-ի յայտարարութեան մէջ։

Աւելի վաղ Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Մեւլութ Չաւուշօղլուն յայտարարել էր, որ Թուրքիան պնդում է Կիպրոսում երկու առանձին պետութեան ստեղծման գաղափարը, իսկ ՄԱԿ-ի գլխաւոր քարտուղար Անտոնիօ Գուտերեշը յայտնել էր, որ Ժնեւում տեղի ունեցած բանակցութիւնները մտել են փակուղի։ 

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։