Հա

Քաղաքական

05/05/2021 - 12:10

«Բոլոր աշխարհաքաղաքական շահերն անցնում են Սիւնիքով». վերլուծաբան

Ռուս թուրքագէտ Վիկտոր Նադէին-Ռաեւսկին 168.am-ի զրոյցում ասաց, որ այս միջանցք-ճանապարհ պրոյեկտի վրայ աշխարհաքաղաքական մեծ ուշադրութիւն է սեւեռւած: Նրա խօսքով, պրոցեսներին եւ նրան, թէ ինչ է լինելու, հետեւում են ինչպէս Թուրքիայում, Ռուսաստանում, այնպէս էլ Իրանում, Չինաստանում, ԱՄՆ-ում, Եւրոպայում: Աւելին, վերլուծաբանի համոզմամբ, բոլոր խաղացողներն ակնկալում են սեփական շահերը բաւարարող լուծումներ:

«alikonline.ir» - Այսօր մեկնարկում է ՌԴ ԱԳ նախարար Սերգէյ Լաւրովի յետպատերազմեան հերթական այցը տարածաշրջան, որի շրջանակում մայիսի 5-6-ը նա լինելու է Երեւանում, իսկ մայիսի 10-11-ը՝ Բաքւում: Այցը կազմակերպւում է աշխարհաքաղաքական ու լոկալ մի շարք ուշագրաւ զարգացումների ֆոնին՝ ԵԱՀԿ ՄԽ արեւմտեան համանախագահները ջանում են վերսկսել ԵԱՀԿ ՄԽ աշխատանքը, ԱՄՆ վարչակազմը կոշտ, միեւնոյն ժամանակ՝ ճկուն քաղաքականութիւն է վարում ՌԴ-ի, Թուրքիայի եւ Իրանի ուղղութեամբ, Բայդէնը ճանաչել է Հայոց Ցեղասպանութիւնը, ռուս-իրանական եւ իրանաչինական յարաբերութիւններում նոր իրողութիւններ են ի յայտ գալիս:

Զուգահեռ՝ յունւարի 11-ի եռակողմ բարձրաստիճան յայտարարութեան համաձայն, Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի փոխվարչապետների մակարդակով շարունակւում են տարածաշրջանում ճանապարհների ապաշրջափակման բանակցութիւնները:

Ըստ փոխվարչապետի պաշտօնակատար Մհեր Գրիգորեանի՝ աշխատանքային խմբի քննարկումները շարունակւում են, այս փուլում կարեւոր աշխատանք են կատարում փորձագէտները, որոնք վերջնական կարծիք են յայտնելու նաեւ ճանապարհների ու բեռների տեղափոխման անվտանգութեան մասով, եւ այս փուլում ուսումնասիրւում է ճանապարհների տեխնիկական հնարաւորութիւնը: Նա կարծիք է յայտնել, որ հնարաւոր է գտնել բալանսաւորւած շահեր ենթադրող լուծում, ինչն էլ ճանապարհների անվտանգութիւնը կերաշխաւորի։

«Ամենահաւանական տարբերակը ենթակառուցւածքների վերականգնումն է, որովհետեւ ժամանակին եղել են ենթակառուցւածքներ, ինչը նշանակում է, որ այս կամ այն վայրում, ըստ էութեան, կայ նման ենթակառուցւածք ունենալու տեխնիկական հնարաւորութիւնը, բայց՝ ինչ վիճակում են դրանք հիմա, ինչ ժամկէտներում եւ ինչ ռեսուրսների մոբիլիզացմամբ հնարաւոր է դա վերականգնել, պէտք է հաշւարկւի եւ տեխնիկական զննութիւն արւի»,- ասել է Գրիգորեանն օրերս տւած իր հարցազրոյցում։

Սրան զուգահեռ՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը գրեթէ ամէն շաբաթ անդրադառնալով տւեալ թեմային՝ սպառնալիքներով է հանդէս գալիս եւ նշում, որ Զանգեզուրի միջանցքի պրոյեկտը կիրականացւի պարտադրանքով, իսկ հայկական կողմը բազմիցս յայտարարել է, որ որեւէ խօսք միջանցքի մասին չկայ նոյեմբերի 9-ի եռակողմ յայտարարութիւնում, եւ այս հարցով կարծես անորոշութիւնը շարունակւում է:

Ռուս թուրքագէտ Վիկտոր Նադէին-Ռաեւսկին 168.am-ի զրոյցում ասաց, որ այս միջանցք-ճանապարհ պրոյեկտի վրայ աշխարհաքաղաքական մեծ ուշադրութիւն է սեւեռւած: Նրա խօսքով, պրոցեսներին եւ նրան, թէ ինչ է լինելու, հետեւում են ինչպէս Թուրքիայում, Ռուսաստանում, այնպէս էլ Իրանում, Չինաստանում, ԱՄՆ-ում, Եւրոպայում: Աւելին, վերլուծաբանի համոզմամբ, բոլոր խաղացողներն ակնկալում են սեփական շահերը բաւարարող լուծումներ:

«Այս ամենում Ռուսաստանը խնդիր ունի պահպանել այն դերը, ինչ ունեցել է այս գործընթացում պատերազմի դադարեցումից յետոյ, ինչը վերջին շրջանում, յատկապէս Բայդէնի վարչակազմի աշխատանքի անցնելուց յետոյ, որը խաղի նոր կանոններ է փորձում թելադրել, փոխւել է եւ սխալ քաղաքականութեան դէպքում գուցէ կորսւի: Այս ճանապարհների նկատմամբ մեծ է հետաքրքրութիւնը, քանի որ դրանք նաեւ շահոյթներ են բերելու, կապելու են տարածաշրջաններ, հնարաւորութիւններ ստեղծելու նոր էներգետիկ ենթակառուցւածքների եւ տարանցման ուղիների համար, ստւերելով արդէն իսկ առկայ այլ մեծ պրոյեկտներ:

Ուստի այստեղ կան բոլորի շահերը՝ այս կամ այն տեսքով: Թուրքիայի եւ Ադրբեջանի համար սա Մեծ Թուրանին հասնելու ճանապարհին պատմական նւաճում կը լինի, բայց ինչպէս տեսնում ենք՝ խոչընդոտներ կան, քանի որ Թուրքիայի նկատմամբ վստահութեան մակարդակը բաւարար չէ ոչ Արեւմուտքում, ոչ էլ՝ միւս կողմերում, այդ թւում՝ Ռուսաստանում: Աշխարհում մրցակցութեան բնոյթը չի փոխւել, կան շահեր, պայքար ազդեցութեան համար՝ այդ շահերը ստանալու համար»,- ասաց վերլուծաբանը, շարունակելով, որ այս հարցերին է միտւած նաեւ ՌԴ ԱԳ նախարարի այցը: Սակայն նա նաեւ ընդգծեց, որ այցը չէր առանձնացնի այս գլոբալ պրոցեսներում, քանի որ դրանք պարզապէս մեծ քաղաքականութեան մի մաս են, այդ քաղաքականութիւնն իրականացւում է նաեւ հեռակայ ռեժիմով, հեռակայ ռեժիմով որոշումներ են կայացւում ԵԱՀԿ ՄԽ գործունէութեան մասով, բարձրաստիճան բանակցութիւններ են տեղի ունենում, որոնք ազդում են արդէն եռակողմ բանակցութիւնների վրայ:

«Ակնհայտ է, որ Թուրքիան եւ Ադրբեջանը դժգոհ են եռակողմ բանակցութիւնների արդիւնքներից, որով պայմանաւորւած՝ կոշտացնում են հռետորաբանութիւնը՝ Հայաստանին ընդառաջ քայլերի փոխարէն, ինչն այս պրոյեկտների օգտին չէ, յատկապէս, երբ վերականգնւում է նաեւ ԵԱՀԿ ՄԽ ձեւաչափը, որի շրջանակում քննարկւելու են հարցեր, որոնք Ադրբեջանի սրտով չեն: Միջա՞նցք, թէ՞ ճանապարհ հարցի քննարկումը տեղին չեմ համարում, քանի որ էականն աշխարհաքաղաքական պրոցեսներն են, բանակցութիւնները եւ ոչ ճանապարհի ձեւաչափը, որն այս դէպքում բանակցութիւնների մի բաղադրիչ է: Այս պահին միայն արձանագրում եմ, որ բաւականին մեծ զարգացումներ կան այս տարածաշրջանի շուրջ, սակայն թէ արդիւնքում այս պրոցեսների ինչպիսի դասաւորութիւն կը լինի, չեմ կարող ասել, քանի որ ամէն բան ընթացքի մէջ է, եւ կայ դիմակայութիւն, որը հասկանալի չէ՝ ինչպէս կաւարտւի»,- ասաց վերլուծաբանը:

Յարակից լուրեր

  • Մտահոգութեան մասին յայտարարութենէ աւելին
    Մտահոգութեան մասին յայտարարութենէ աւելին

    Միացեալ Նահանգներու արտաքին գործոց նախարարութեան բանբեր Նետ Փրայս 28 յուլիսին Հայաստան-Ազրպէյճան սահմանին վրայ ազրպէյճանական կողմին շղթայազերծած յարձակումին պատճառով ժամեր առաջ արձանագրուած բախումներու հարցով հրապարակեց հետեւեալ յայտարարութիւնը. «Միացեալ Նահանգներ կը դատապարտեն Հայաստանի եւ Ազրպէյճանի միջեւ միջազգային սահմանի երկայնքով բռնութեան վերջին մագլցումը: Մենք Հայաստանին եւ Ազրպէյճանին կոչ կ՛ուղղենք կատարելու զինադադարի վերաբերեալ իրենց պարտաւորութիւնները` անյապաղ քայլեր ձեռնարկելով կացութեան լարուածութեան մեղմացման համար:

  • Էրդողանը կողմ է արտայայտւել Թուրքիա-Վրաստան-Ադրբեջան եռակողմ ձեւաչափի գործունէութեան ակտիւացմանը` նախագահների մակարդակով  
    Էրդողանը կողմ է արտայայտւել Թուրքիա-Վրաստան-Ադրբեջան եռակողմ ձեւաչափի գործունէութեան ակտիւացմանը` նախագահների մակարդակով  

    Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախօսազրոյց է ունեցել Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշւիլիի հետ: 

  • «Անորոշութիւնը Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ մի շարք կարեւոր ուղղութիւններով դեռ կը շարունակւի»․ Տարասով
    «Անորոշութիւնը Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ մի շարք կարեւոր ուղղութիւններով դեռ կը շարունակւի»․ Տարասով

    «ՀՀ-ում կարեւոր պաշտօններում նոր մարդիկ են նշանակւել, նրանք պէտք է յարմարւեն աշխատանքին, ինչպէս նաեւ բոլոր խաղացողները պէտք է վերջնականապէս դիրքաւորւեն անընդհատ փոփոխւող իրավիճակում»,- այս մասին 168․am-ի հետ զրոյցում ասաց ռուս քաղաքական վերլուծաբան Ստանիսլաւ Տարասովը՝ անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանին ստեղծւած իրավիճակին եւ այն լուծելու ուղղութեամբ արւող առաջարկներին։

  • Իրանում քննարկւել է ՀՀ-ում դեղագործութեան ոլորտում ներդրումային ծրագրեր իրականացնելու հարցը
    Իրանում քննարկւել է ՀՀ-ում դեղագործութեան ոլորտում ներդրումային ծրագրեր իրականացնելու հարցը

    Իրանի Իսլամական Հանրապետութեան սոցիալական ապահովութեան ներդրումների ընկերութեան հրաւէրով յուլիսի 27-ից 29-ը Թեհրանում էր գտնւում ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Նարեկ Տէրեանի գլխաւորած պատւիրակութիւնը:

  • Կոնգրեսականների յստակ ուղերձը՝ Բաքւին
    Կոնգրեսականների յստակ ուղերձը՝ Բաքւին

    Փելոունի ուղղման ընդունումը ամերիկեան Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի յստակ ուղերձն է Հայաստանի դէմ ագրեսիա իրականացնող Ադրբեջանին: «Արմէնպրես»-ի հետ զրոյցում այսպիսի կարծիք յայտնեց ՀՅԴ Բիւրոյի անդամ, ՀՅԴ Բիւրոյի Հայ Դատի եւ քաղաքական հարցերի գրասենեակի պատասխանատու Կիրօ Մանոյեանը՝ տեղեկացնելով, որ Հայ Դատի յանձնախումբն այժմ աշխատում է գործընթացն աւարտին հասցնելու եւ Ադրբեջանին յատկացւող ամերիկեան ռազմական օգնութեան ամբողջական արգելափակմանը հասնելու համար: 

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։