Հա

Քաղաքական

06/05/2021 - 10:05

«Երբ աւարտւի ԼՂ-ում ՌԴ-ի խաղաղապահների պաշտօնավարման առաջին ժամկէտը, կը գնահատենք, թէ արդեօք ՄԽ-ը պահպանել է իր ազդեցութեան մնացորդները». Մոդեստ Կոլերով

Ռուսաստանցի վերլուծաբան Մոդեստ Կոլերովի խօսքով՝ չնայած Բաքուն նախկինում մերժել է Մինսկի խմբի հետ շփումը,  Ռուսաստանը շարունակում է պահպանել իր մասնակցութիւնը դրան ՝ Լեռնային Ղարաբաղում իր խաղաղապահ գործողութիւնն էլ աւելի օրինականացնելու համար։

«alikonline.ir» - Ռուսաստանցի վերլուծաբան Մոդեստ Կոլերովի խօսքով՝ չնայած Բաքուն նախկինում մերժել է Մինսկի խմբի հետ շփումը,  Ռուսաստանը շարունակում է պահպանել իր մասնակցութիւնը դրան ՝ Լեռնային Ղարաբաղում իր խաղաղապահ գործողութիւնն էլ աւելի օրինականացնելու համար։

Նա Tert.am-ի հետ զրոյցում նման դիտարկում արեց՝ անդրադառնալով ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափի հնարաւոր վերակենդանացման թեմային եւ յայտնեց իր համաձանութիւնը, որ փորձ է արւում հիմնախնդրի կարգաւորման ձեւաչափը վերականգնել։

«Ռուս խաղաղապահների ներկայիս մանդատը Երեւանի եւ Բաքւի համաձայնությամբ բաւականաչափ յուսալի չէ»,- նկատեց նա։

Նշենք, որ վերջերս Ռուստաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը եւ Ֆրանսիայի նախագահ Էմանուէլ Մակրոնը հեռախօսազրոյց էին ունեցել, որի ժամանակ կարեւորել էին Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի վերաբերեալ բանակցութիւնների վերսկսումը ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքոյ։

Հարցին՝ իր տպաւորութեամբ, ինչպէս կաշխատեն Միացեալ Նահանգները եւ Ռուսաստանը Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգաւորման գործընթացում, Մոդեստ Կոլերովը պատասխանեց՝ ինչպէս նախկինում, ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում։

Tert.am-ը մատնանշեց, որ տարածւած հաղորդագրութեան համաձայն, երէկ Բաքւից Երեւան հայ ռազմագերիների վերադարձը հնարաւոր է եղել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերի շնորհիւ, ռուսաստանցի վերլուծաբանն արձագանքեց. «Ռազմագերիների նոր խմբի վերադարձը եղել է Բաքւի որոշումը»։

Մէկ այլ դիտարկման, թէ ինչ է կարծում, որքանով կարող է արդիւնաւէտ աշխատել ԵԱՀԿ Մինսկի խումբը այն դէպքում, երբ չկարողացաւ կանգնեցնել նախորդ տարւայ պատերազմը, ռուսաստանցի վերլուծաբանը պատասխանեց՝ Մինսկի խումբը նոր պատերազմը կանխելու մանդատ չունէր:

«Նրա մանդատն է՝ նպաստել հակամարտող կողմերի բանակցութիւններին: Երբ աւարտւի Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի խաղաղապահների պաշտօնավարման առաջին ժամկէտը, մենք կը գնահատենք, թէ արդեօք Մինսկի խումբը պահպանել է իր ազդեցութեան մնացորդները: Հիմա դրա մասին խօսելը դեռ վաղ է»,- ասաց նա։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։