Հա

Քաղաքական

06/05/2021 - 10:15

ԵԱՀԿ ՄԽ համանախագահները դարձեալ կոչ են արել վերադարձնել բոլոր գերիներին

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (ՌԴ), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա) եւ Էնդրու Շոֆէրը (ԱՄՆ) դարձեալ կոչ են արել վերադարձնել բոլոր պահւող անձանց, կալանաւորւածներին, ինչպէս նաեւ օպերատիւօրէն իրականացնել աճիւնների փոխանակման գործընթացը: 

«alikonline.ir» - ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (ՌԴ), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա) եւ Էնդրու Շոֆէրը (ԱՄՆ) դարձեալ կոչ են արել վերադարձնել բոլոր պահւող անձանց, կալանաւորւածներին, ինչպէս նաեւ օպերատիւօրէն իրականացնել աճիւնների փոխանակման գործընթացը: «Արմէնպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասւած է համանախագահների տարածած հաղորդագրութիւնում: 

«Համանախագահները ողջունում են Ադրբեջանի կողմից ձերբակալւած հայազգի Ռոբերտ Վարդանեանի, Սամուէլ Շուխեանի եւ Սէյրան Թամրազեանի ազատ արձակումը եւ երկու կողմերին կոչ են անում ամբողջութեամբ եւ օպերատիւ աւարտել բոլոր բանտարկեալների, կալանաւորւածների եւ աճիւնների փոխանակման գործընթացը եւ պահպանել կալանաւորւածների նկատմամբ մարդասիրական վերաբերմունք ապահովելու իրենց պարտաւորութիւնները»,- ասւած է յայտարարութիւնում:

Յղում անելով ապրիլի 13-ի իրենց յայտարարութեանը՝ համանախագահները կողմերին կոչ են անում փոխանակել բոլոր տւեալները, որոնք անհրաժեշտ են հակամարտութեան շրջանների արդիւնաւէտ ականազերծում իրականացնելու եւ Լեռնային Ղարաբաղ մուտքի սահմանափակումները վերացնելու համար, այդ թւում՝ միջազգային մարդասիրական կազմակերպութիւնների ներկայացուցիչների համար: 

Համանախագահները կողմերին կոչ են անում կոնկրետ քայլեր ձեռնարկել կայուն խաղաղութեան հաստատմանը նպաստող փոխվստահութեան մթնոլորտ ստեղծելու ուղղութեամբ՝ ապրիլի 13-ի համանախագահների յայտարարութեան մէջ շարադրւած մնացած խնդրահարոյց հարցերի լուծման ճանապարհով: 

«Սա ներառում է առաջին իսկ հնարաւորութեան դէպքում համանախագահների հովանու ներքոյ բարձր մակարդակի քաղաքական երկխօսութեան վերսկսումը»,- եզրափակել են ԵԱԿՀ ՄԽ համանախագահները: 

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։