Երուսաղէմի արեւելքում պաղեստինցիների եւ իսրայէլական անվտանգութեան ուժերի միջեւ բախումների հետեւանքով տուժածների թիւը հասել է 205-ի:
«alikonline.ir» - Երուսաղէմի արեւելքում պաղեստինցիների եւ իսրայէլական անվտանգութեան ուժերի միջեւ բախումների հետեւանքով տուժածների թիւը հասել է 205-ի: Այս մասին ըստ՝ Tert.am-ի, գրում է K ommersant.ru-ն՝ վկայակոչելով Կարմիր մահիկի տւեալները:
Բախումների հետեւանքով 205 պաղեստինցի է վիրաւորւել, 88 մարդ հոսպիտալացւել է, իսկ մնացածներին տեղում ցուցաբերւել է բժշկական օգնութիւն: Կարմիր մահիկի տւեալներով՝ վնասւածքների մեծ մասն առաջացել է ռետինէ փամփուշտների հետեւանքով:
Նշւում է՝ բախումները սկսւել են Տաճարի լեռան վրայ, իսկ աւելի ուշ՝ Շէյխ Ջարահ թաղամասում: Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբբասը կոչ է արել Արեւելեան Երուսաղեմում տեղի ունեցած իրադարձութիւնների առնչութեամբ ՄԱԿ-ի Անվտանգութեան խորհրդի նիստ հրաւիրել:
Նշենք, որ ուրբաթ Երուսաղէմի Ալ Աքսա մզկիթի մօտ իսրայէլական ոստիկանութեան եւ պաղեստինցիների միջեւ բախումներ են տեղի ունեցել: Իրաւապահները ռետինէ փամփուշտներով կրակ են բացել մզկիթի ծխական համայնքի ուղղութեամբ, ինչպէս նաեւ օգտագործել են ձայնային նռնակներ: