Հա

Քաղաքական

11/05/2021 - 11:20

«ԱՄՆ-ն աջակցում է երկու պետութիւնների ստեղծման ճանապարհով պաղեստինա-իսրայէելական հակամարտութեան լուծմանը». Բլինկէն

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկէնը Յորդանանի արտգործնախարար Այման Հուսէյն Աբդալլահ ալՍաֆադիի հետ հանդիպման ժամանակ հաստատել է, որը Վաշինգտոնն աջակցում է «երկու պետութիւնների ստեղծման ճանապարհով պաղեստինա-իսրայէլական հակամարտութեան լուծմանը»։ 

«alikonline.ir» - ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկէնը Յորդանանի արտգործնախարար Այման Հուսէյն Աբդալլահ ալՍաֆադիի հետ հանդիպման ժամանակ հաստատել է, որը Վաշինգտոնն աջակցում է «երկու պետութիւնների ստեղծման ճանապարհով պաղեստինա-իսրայէլական հակամարտութեան լուծմանը»։ Այս մասին ըստ Tert.am-ի՝ ասւած է Պետդեպարտամենտի մամուլի ծառայութեան տարածած հաղորդագրութեան մէջ։

Նշւում է, որ Բլինկէնը դատապարտել է Իսրայէլի վրայ հրթիռակոծութիւնները եւ Երուսաղէմում լարւածութեան կապակցութեամբ անհանգստութիւն յայտնել:

«Զրուցակիցները համաձայնել են հրատապ ապաէսկալացման անհրաժեշտութեան եւ Երուսաղէմում Սուրբ վայրերի պատմական ստատուս-քւոյի պահպանման կարեւորութեան եւ դրանում Յորդանանի դերակատարութեան հարցում։ Պետքարտուղարը նաեւ հաստատել է, որ ԱՄՆ-ն աջակցում է երկու պետութիւնների ստեղծման ճանապարհով պաղեստինա-իսրայէլական հակամարտութեան լուծմանը»,- ասւած է հաղորդագրութեան մէջ:

Լարւածութիւնը Արեւելեան Երուսաղէմում սկսել է աճել ապրիլի կէսերից, իսկ մայիսի 7-ին իսրայէլական սահմանապահ ոստիկանութեան եւ պաղեստինցիների բախումները սկսւել են միանգամից երկու վայրում՝ Տաճարի լեռան եւ Շէյխ Ժարրայի շրջանում, որտեղ դատարանի որոշման համաձայն՝ Իսրայէլի անվտանգութեան ուժերը վտարում են մի քանի արաբական ընտանիքների, ինչն ուղեկցւում են տեղի բնակչութեան բողոքներով եւ բռնի բախումներով:

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։