Հա

Քաղաքական

11/05/2021 - 11:25

«Ո՞վ է այդ Կանադան. Ֆրանսիա, հանգիստ թող մեզ». Իլհամ Ալիեւ

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը արել է բաւականին կասկածելի յայտարարութիւններ Կանադայի եւ Ֆրանսիայի հասցէին:

«alikonline.ir» - Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը արել է բաւականին կասկածելի յայտարարութիւններ Կանադայի եւ Ֆրանսիայի հասցէին. տեղեկացնում է News.am-ը:

«Երբեմն երկրները, որոնք գտնւում են աշխարհի միւս ծայրում, անում են յայտարարութիւններ, որոնք կապւած են հակամարտութեան կամ Ադրբեջանում տեղի ունեցող գործընթացների հետ: Դա անթոյլատրելի է: Որպէս օրինակ՝ կարող եմ բերել Կանադային: Վերջերս ինձ յայտնել են, որ Կանադայի արտաքին գործերի նախարարութիւնը յայտարարութիւն էր տարածել Ադրբեջանի կապակցութեամբ, մեր ներքին գործերի վերաբերեալ: Ի՞նչ իրաւունքով: Ո՞վ է նրան այդ իրաւունքը շնորհել: Հնարաւո՞ր է՝ դա գերտէրութիւն է, իսկ մենք չգիտէինք: Կարո՞ղ է դա երկրորդ Լիւքսեմբուրգն է, յայտնւել է երկրորդ գերտէրութիւն, իսկ մենք տեղեակ չէինք: Թող զբաղւեն իրենց գործերով»,- յայտարարել է Ալիեւը Արդբեջանական հեռուստատեսութեանը տւած հարցազրոյցում:

«Ես հերքում եմ Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարութեան յայտարարութիւնները: Մենք բազմիցս մեր պահանջներն ենք յայտնել ֆրանսիական կողմից, որպթսզի հանգիստ թողնեն մեզ: Գնացէք եւ զբաղւէք ձեր գործերով: Ֆրանսիայի Սենատի ներկայացուցիչը ժամանում է Երեւան, յայտարարում, որ Ֆրանսիայի Սենատը ճանաչում է Լեռնային Ղարաբաղը: Երբ մենք դիմում ենք Ֆրանսիայի կառավարարական մարմիններին այդ հարցով, մեր բողոքն ենք յայտնում, մեզ ասում են՝ ուշադրութիւն չդարձնել, դա օրէնսդիր մարմին է, այն չի արտացոլում իշխանութեան դիրքորոշումը: Լաւ, իսկ արտաքին գործերի նախարարութիւնը նոյնպէս չի արտացոլո՞ւմ կառավարութեան դիրքորոշումը: Այդ ի՞նչ յայտարարութիւններ են: Թող զբաղւեն իրենց գործերով»,- շարունակել է վրդովւել Ադրբեջանի նախագահը:

Ալիեւի առանձնայատուկ վրդովմունքին է արժանացել միջազգային հանրութեան արձագանքն այսպէս կոչւած «ռազմական աւարների պուրակի» վերաբերեալ: «Ֆրանսիայի թանգարաններում ցուցադրւում է Ալժիրի ազգային շարժման սպանւած առաջնորդների կրիան: Նայէք ձեզ հայելու մէջ, քանի անգամ ես պէտք է ասեմ այդ մասին: Պէտք է ասեմ լրագրողներին, օտարերկրեայ լրագրողներին, արտասահմանյան քաղաքական գործիչներին: Ես պէտք է ասեմ լռելու փոխարէն: Սակայն նրանք նոյնպէս թող զբաղւեն իրենց գործերով: Նրանք նոյնպթս խրւել են խնդիրների մէջ: Նրանք ունեն հազարաւոր խնդիրներ»,- յայտարարել է Ալիեւը:

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։