Հա

Քաղաքական

12/05/2021 - 10:05

«Յուսով ենք, որ Միջուկային գործարքը կը վերականգնւի մինչ մայիսի 21-ը». Ուլեանով

Վիեննական բանակցութիւններում ռուսական պատւիրակութեան ղեկավարը՝ Միխայիլ Ուլեանովը յոյս է յայտնել, որ ընթացիկ բանակցութիւնների արդիւնքում հնարաւոր կը լինի մինչ մայիսի 21-ը (մինչ Իրանի եւ ՄԱԳԱՏԷ-ի միջեւ համագործակցութեան պայմանագրի եռամսեայ ժամկէտի աւարտը) վերականգնել Միջուկային համապարփակ համաձայնագիրը:

«alikonline.ir» - Վիեննական բանակցութիւններում ռուսական պատւիրակութեան ղեկավարը՝ Միխայիլ Ուլեանովը յոյս է յայտնել, որ ընթացիկ բանակցութիւնների արդիւնքում հնարաւոր կը լինի մինչ մայիսի 21-ը (մինչ Իրանի եւ ՄԱԳԱՏԷ-ի միջեւ համագործակցութեան պայմանագրի եռամսեայ ժամկէտի աւարտը) վերականգնել Միջուկային համապարփակ համաձայնագիրը. հաղորդում է ԻՌՆԱ-ն:

«Որոշ վերլուծաբաններ կասկածներ են յայտնել այս ամսւայ ընթացքում Միջուկային գործարքի վերականգնման վերաբերեալ: Վիեննայի բանակցութիւններն առաջընթաց են ապրում, եւ բանակցողները կենտրոնացած են գործընթացը հնարաւորինս արագ աւարտելու վրայ, եւ ես յոյսով եմ, որ դա տեղի կունենայ մինչ մայիսի 21-ը: Չափազանց բարդ է, բայց՝ հնարաւոր»,- ասել է ռուս բարձրաստիճան դիւանագէտը: 

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։