Հա

Քաղաքական

14/05/2021 - 10:00

ՀԱՊԿ-ն ուշադրութեամբ հետեւում է Հայաստանի Սիւնիքի մարզի սահմանամերձ շրջաններում իրավիճակի զարգացմանը

ՀԱՊԿ-ն ուշադրութեամբ հետեւում է Հայաստանի Սիւնիքի մարզի սահմանամերձ շրջաններում իրավիճակի զարգացմանը: Այս մասին յայտարարել է կազմակերպութեան մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինովը:

«alikonline.ir» - ՀԱՊԿ-ն ուշադրութեամբ հետեւում է Հայաստանի Սիւնիքի մարզի սահմանամերձ շրջաններում իրավիճակի զարգացմանը: Այս մասին յայտարարել է կազմակերպութեան մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինովը: Տեղեկացնում է News.am-ը։

Նա նշել է, որ իրավիճակի զարգացման հետ անհրաժեշտութեան դէպքում կը ձեռնարկւեն գործողութիւններ, որոնք նախատեսւած են Հաւաքական անվտանգութեան պայմանագրի դրոյթներով եւ ՀԱՊԿ կանոնադրութեամբ:

ՀԱՊԿ գլխաւոր քարտուղար Ստանիսլաւ Զասը իրավիճակը հեռախօսով քննարկել է Հայաստանի պաշտպանութեան նախարարի պաշտօնակատար Վաղարշակ Յարութիւնեանի եւ Հայաստանի արտաքին գործերի նախարարի պաշտօնակատար Արա Այւազեանի հետ:

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։