Հա

Քաղաքական

15/05/2021 - 12:00

«Մտահոգ ենք Հայաստանի տարածք ներխուժման մասին հաղորդագրութիւններով». Կանադայի արտգործնախարարը՝ հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրադրութեան մասին

Կանադայի արտգործնախարար Մարկ Գառնոն իր մտահոգութիւնն է յայտնել հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի կապակցութեամբ։

«alikonline.ir» - Կանադայի արտգործնախարար Մարկ Գառնոն իր մտահոգութիւնն է յայտնել հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի կապակցութեամբ։ Գրում է Tert.am-ը:

«Մենք մտահոգւած ենք Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ լարւածութեան աճի մասին հաղորդագրութիւններով՝ կապւած Հայաստանի տարածք ներխուժման մասին հաղորդագրութիւնների հետ:

Մենք բոլոր կողմերին յորդորում ենք լիովին պահպանել նոյեմբերի 10-ին ձեռք բերւած հրադադարի պայմանաւորւածութիւնը, ինչպէս նաեւ մշտական եւ խաղաղ կարգաւորման համար շարունակել բանակցութիւնները: Բոլոր գործողութիւնները, որոնք կարող են խարխլել հրադադարի ռեժիմը եւ յանգեցնել լարւածութեան սրման, պէտք է դադարեցւեն», - Twitter-ի իր էջում գրել է Գառնոն:

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։