Հա

Քաղաքական

18/05/2021 - 08:10

Ադրբեջանական զինւորականների մի մասը շարունակում է գտնւել Հայաստանի Հանրապետութեան տարածքում

Ադրբեջանական զինուժի կողմից իրականացւած սադրանքներից յետոյ հայ-ադրբեջանական սահմանային լարւածութիւնը, նախորդ օրւայ համեմատ, էական փոփոխութիւններ չի կրել։ Մայիսի 16-ին կայացած բանակցութիւններից յետոյ Հայաստանի Հանրապետութեան տարածք մուտք գործած ադրբեջանական զինւած ուժերի ներկայացուցիչների մի քանի խումբ վերադարձել է իրենց ելման դիրքեր։ Այդուհանդերձ, զինւորականների մի մասը շարունակում է գտնւել Հայաստանի Հանրապետութեան տարածքում։ 

«alikonline.ir» - Ադրբեջանական զինուժի կողմից իրականացւած սադրանքներից յետոյ հայ-ադրբեջանական սահմանային լարւածութիւնը, նախորդ օրւայ համեմատ, էական փոփոխութիւններ չի կրել։ Մայիսի 16-ին կայացած բանակցութիւններից յետոյ Հայաստանի Հանրապետութեան տարածք մուտք գործած ադրբեջանական զինւած ուժերի ներկայացուցիչների մի քանի խումբ վերադարձել է իրենց ելման դիրքեր։ Այդուհանդերձ, զինւորականների մի մասը շարունակում է գտնւել Հայաստանի Հանրապետութեան տարածքում։ Այս մասին յայտնում են ՀՀ ՊՆ մամուլի ծառայութութիւնից։

Խնդրի խաղաղ հանգուցալուծման շուրջ ՀՀ պաշտպանութեան նախարարի պաշտօնակատարն մայիսի 17-ին քննարկումներ է ունեցել ՌԴ պաշտպանութեան նախարարի, ՀԱՊԿ գլխաւոր քարտուղարի, ՌԴ ԱԴԾ ՍԾ տնօրէնի հետ, պաշտպանութեան նախարարութիւնում հիւրընկալւել են ՀՀ-ում հաւատարմագրւած ռազմական կցորդները։

Պաշտպանութեան նախարարութիւնը վերստին յայտարարում է, որ բացարձակ անընդունելի է Հայաստանի Հանրապետութեան ինքնիշխան տարածքների հանդէպ ցանկացած ոտնձգութիւն, եւ անկանխատեսելի հետեւանքներով յղի զարգացումներից խուսափելու համար ադրբեջանցի զինւորականները պարտաւոր են հեռանալ մեր երկրի տարածքից՝ առանց որեւէ նախապայմանի։

Յիշեցնենք, որ վերջին բանակցութիւնները տեղի են ունեցել մայիսի 16-ին, որը վարել է ռուսական խաղաղապահ զօրախմբի հրամանատար, գեներալ Ռուստամ Մուրադովը, սակայն մինչ  այս պահը որեւէ յստակ պաշտօնական տեղեկութիւն չկայ ինչի շուրջ են բանակցել եւ ինչ կոնկրետ արդիւնքներ են գրանցւել։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։