Հա

Քաղաքական

18/05/2021 - 09:50

Ֆրանսիայի ԱԳ նախարարը Բաքւին եւ Երեւանին կոչ է արել պայմանաւորւել ՀՀ տարածքից ադրբեջանական ուժերը դուրս բերելու շուրջ

Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան Իւ Լէ Դրիանը կոչ է արել Բաքւին եւ Երեւանին պայմանաւորւել Հայաստանի տարածքից ադրբեջանական զօրքերը դուրս բերելու շուրջ:

«alikonline.ir» - Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան Իւ Լէ Դրիանը կոչ է արել Բաքւին եւ Երեւանին պայմանաւորւել Հայաստանի տարածքից ադրբեջանական զօրքերը դուրս բերելու շուրջ:

Ինչպէս հաղորդում է «Արմէնպրես»-ը, վկայակոչելով «ՏԱՍՍ»-ը, այս մասին յայտնել են Ֆրանսիայի արտաքին քաղաքական գերատեսչութիւնում՝ ՀՀ ԱԳ նախարարի պաշտօնակատար Արա Այւազեանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարար Ջէյհուն Բայրամովի հետ հեռախօսազրոյցների արդիւնքներով:

«Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանին ծագած վերջին լարւածութեան հետ կապւած՝ Ժան Իւ Լէ Դրիանը յիշեցրել է Ֆրանսիայի խորը մտահոգութիւնն ու հաւատարմութիւնը Հայաստանի տարածքային ամբողջականութեան պահպանմանը: Ֆրանսիան ուշադիր հետեւում է իրավիճակին ու կոչ է անում կողմերին շարունակել երկխօսութիւնը՝ Հայաստանի տարածքից ադրբեջանական ուժերի անյապաղ դուրս բերումն ապահովելու նպատակով»,- շեշտել են նախարարութիւնում:

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։