Հա

Քաղաքական

19/05/2021 - 12:15

«Ռուսաստանն առաջարկել է ստեղծել համատեղ յանձնաժողով Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանը զատելու համար». Լաւրով

 Ռուսաստանն առաջարկել է ստեղծել համատեղ յանձնաժողով՝ Ադրբեջանի եւ Հայաստանի սահմանը սահմանազատելու համար: Ըստ ՏԱՍՍ-ի՝ այս մասին Ռուսաստանի արտգործնախարար Սերգէյ Լաւրովն ասել է Տաջիկստանի արտաքին գործերի նախարար Սիրոջիդդին Մուխրիդինի հետ մամուլի ասուլիսում:

«alikonline.ir»- Ռուսաստանն առաջարկել է ստեղծել համատեղ յանձնաժողով՝ Ադրբեջանի եւ Հայաստանի սահմանը սահմանազատելու համար: Ըստ ՏԱՍՍ-ի՝ այս մասին Ռուսաստանի արտգործնախարար Սերգէյ Լաւրովն ասել է Տաջիկստանի արտաքին գործերի նախարար Սիրոջիդդին Մուխրիդինի հետ մամուլի ասուլիսում: Գրում է «Yerkir.am»-ը:

«Մենք մանրամասնօրէն տեղեկացրել ենք մեր ընկերներին այն ջանքերի մասին, որոնք Ռուսաստանը ձեռնարկում է լուծելու միջադէպը, որն առաջացել է պետական սահմանի միջազգային իրաւական գրանցման բացակայութեան պատճառով:

Կողմերի հետ նախնական համաձայնութեամբ Ռուսաստանի Դաշնութիւնն առաջարկել է աջակցել սահմանագծման, սահմանազատման սկզբում՝ հանդէս գալով նախաձեռնութեամբ այդ նպատակով հայ-ադրբեջանական համատեղ յանձնաժողով ստեղծելու համար, որին Ռուսաստանի Դաշնութիւնը կարող է մասնակցել որպէս խորհրդատու եւ միջնորդ », - ասել է Լաւրովը:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։