Հա

Քաղաքական

24/05/2021 - 08:20

«Պուտինի եւ Բայդէնի հանդիպումը կարեւոր է երկրների յարաբերութիւնները մռայլ դրութիւնից դուրս բերելու համար». Պեսկով

Ռուսաստանի եւ ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի եւ Ջօ Բայդէնի միջեւ բանակցութիւնների անցկացման համար տեղի ընտրութիւնն աւելի շուտ տեխնիկական որոշում է, գլխաւորը հանդիպման փաստն է: Այս մասին «Մոսկւա-Կրեմլ-Պուտին» հաղորդման շրջանակում յայտարարել է ՌԴ նախագահի խօսնակ Դմիտրի Պեսկովը:

«alikonline.ir» - Ռուսաստանի եւ ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի եւ Ջօ Բայդէնի միջեւ բանակցութիւնների անցկացման համար տեղի ընտրութիւնն աւելի շուտ տեխնիկական որոշում է եւ գլխաւորը հանդիպման փաստն է: Այս մասին «Մոսկւա-Կրեմլ-Պուտին» հաղորդման շրջանակում յայտարարել է ՌԴ նախագահի խօսնակ Դմիտրի Պեսկովը. հաղորդում է Tert.am-ը՝ «ՏԱՍՍ»-ին յղումով:

Նրա խօսքով՝ առաջնորդների նման հանդիպումը կարեւոր է, որպէսզի երկու երկրների յարաբերութիւնները դուրս բերւեն ներկայիս մռայլ իրավիճակից: Պեսկովը կարծիք է յայտնել, որ քաղաքի ընտրութիւնը տեխնիկական որոշում է:

«Կարեւորը հանդիպման անցկացման փաստն է, քանի որ հէնց դա է բաւականին կարեւոր մեր երկկողմ յարաբերութիւնների, ներկայիս մռայլ իրավիճակից դուրս բերման համար»,- ընդգծել է Կրեմլի ներկայացուցիչը:

է Վերջինս յաւելել է, որ հանդիպման հարցը քննարկւում է: «ԱԳ նախարար Սերգէյ Լաւրովը մանրամասն զեկուցել է նախագահին ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկէնի հետ իր հանդիպման արդիւնքները, եւ նախագահը որոշում կը կայացնի: Երբ նա դա անի, մենք կը տեղեկացնենք հանրութեանը»,- նշել է Պեսկովը:

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։