Հա

Քաղաքական

24/05/2021 - 12:00

«Իրանի եւ ՄԱԳԱՏԷ-ի միջեւ պայմանագրի երկարաձգումը բոլոր կողմերի օգտին կը լինի». Ուլեանով

Վիեննայի միջազգային կազմակերպութիւններում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Միխայիլ Ուլեանովը իր թւիթերեան միկրոբլոգում անդրադարձել է ՄԱԳԱՏԷ-ի հետ բանակցութիւնների կարեւորութեանը:

«alikonline.ir» - Վիեննայի միջազգային կազմակերպութիւններում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Միխայիլ Ուլեանովը իր թւիթերեան միկրոբլոգում անդրադարձել է ՄԱԳԱՏԷ-ի հետ բանակցութիւնների կարեւորութեանը:

Նշելով, որ օգտակար է համարում ՄԱԳԱՏԷ-ի եւ Իրանի միջեւ պայմանագրի երկարաձգումը, Ուլեանովը շեշտել է, որ այն, մասնաւորապէս՝ կը նպաստի տարածաշրջանային անվտանգութեանը:

«Յուսով ենք, որ Ատոմային էներգիայի միջազգային գործակալութիւնը եւ Իրանը կը համաձայնւեն առանց յապաղման երկարաձգել երկկողմ տեխնիկական համաձայնագիրը՝ կողմերի անկեղծութիւնը ստուգման նպատակով»,- գրել է նա՝ աւելացնելով, որ այն ձեռնտու կը լինի բոլորին, այդ թւում՝ Միջուկային համապարփակ համաձայնագրին մաս կազմող կողմերին:

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։