Հա

Քաղաքական

27/05/2021 - 08:15

Ամերիկացիները Պուտինին խորհուրդ են տւել հանդիպման ժամանակ բէյջ կրել, քանի որ Բայդէնը կարող է մոռանալ նրա անունը

FOX News-ի ընթերցողները ծաղրել են նախագահ Ջօ Բայդէնին Ռուսաստան-ԱՄՆ գագաթնաժողովից առաջ: Առաջիկայ հանդիպման լուրի տակ նրանք սուր մեկնաբանութիւններ են գրել՝ կապւած ԱՄՆ նախագահի ծերութեան եւ թուլութեան հետ:

«alikonline.ir» - FOX News-ի ընթերցողները ծաղրել են նախագահ Ջօ Բայդէնին Ռուսաստան-ԱՄՆ գագաթնաժողովից առաջ: Առաջիկայ հանդիպման լուրի տակ նրանք սուր մեկնաբանութիւններ են գրել՝ կապւած ԱՄՆ նախագահի ծերութեան եւ թուլութեան հետ: Այս մասին ըստ Tert.am-ի՝ գրում է ռոսւական «Մոսկովսկի Կոմսոմոլետ» պարբերականը:

Հեռուստաալիքն իր լուրերում նշել է, որ Բայդէնի ու Պուտինի բանակցութիւնները տեղի կունենան Ժնեւում` յունիսի 16-ին: Լրագրողների կարծիքով, հանդիպումից չպէտք է ակնկալել երկու երկրների միջեւ յարաբերութիւնների մեծ բեկում: Հրապարակումը ենթադրում է, որ ԱՄՆ նախագահը նախանշելու է իր ծրագրերն ու հեռանկարները, ինչպէս նաեւ ազդանշան է տալու Մոսկւային, որ ԱՄՆ-ն պատրաստ է պատասխանել Ռուսաստանի ագրեսիւ գործողութիւններին:

Օգտատէրերը շատ մեկնաբանութիւններ են գրել՝ համեմատելով Բայդէնին եւ Պուտինին: Նրանք կարծում են, որ ԱՄՆ նախագահը Պուտինի համեմատ թոյլ է, ծեր եւ չափազանց անվստահ:

Օգտատէրերից մէկը գրել է, որ Պուտինը հաշւարկող եւ սառը քաղաքական գործիչ է, որն ի վիճակի է իրավիճակը վերահսկողութեան տակ պահել: Իսկ ամերիկացի առաջնորդը «չի կարող հաշւել մինչեւ 4-ը եւ կրում է մեծահասակների տակդիրներ»:

Մէկ այլ մեկնաբանող առաջարկել է Պուտինին հանդիպմանը իր անունով բէյջ կրել: Հակառակ դէպքում, կարծում է նա, Բայդէնը կարող է մոռանալ նրա անունը: Մէկ այլ օգտատեր համաձայնւել է նրա հետ ՝ կատակելով, որ Բայդէնը «հնարաւոր է նրան Նիկիտայ, Լէոնիդ կամ Բորիս անւանի»:

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։