Հա

Քաղաքական

31/05/2021 - 08:00

«Միասին կը կառուցենք Նախիջեւանի երկաթուղային ճանապարհը». թուրք նախարարն՝ Ալիեւի հետ հանդիպմանը

Ադրբեջանում երկրի նախագահ Իլհամ Ալիեւի հետ հանդիպմանը Թուրքիայի տրանսպորտի եւ ենթակառուցւածքների նախարար Ադիլ Կարաիսմայիլօղլուն յայտարարել է, որ «իրենք նոյնպէս աշխատում են երկաթուղու հարցի շուրջ»:

«alikonline.ir» - Ադրբեջանում երկրի նախագահ Իլհամ Ալիեւի հետ հանդիպմանը Թուրքիայի տրանսպորտի եւ ենթակառուցւածքների նախարար Ադիլ Կարաիսմայիլօղլուն յայտարարել է, որ «իրենք նոյնպէս աշխատում են երկաթուղու հարցի շուրջ». հաղորդում է Tert.am-ը՝ Minval.az-ին յղումով:

Թուրք նախարարն ընդգծել է, որ իրենք աւարտել են իրենց նախագծերը Նախիջեւանի եւ Կարսի միջեւ, Կարսի եւ Արալիկ-Դիլուջուի միջեւ:

«Միասին կիրականացնենք այդ երկաթուղային ճանապարհի՝ Նախիջեւանի տարածքով նոր միջանցքի կառուցումը»,- ասել է թուրք պաշտօնեան:

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։