Հա

Քաղաքական

02/06/2021 - 13:00

Էրդողանը յայտարարել է, որ Թուրքիան յոգնել է Հայոց Ցեղասպանութեան վերաբերեալ «կեղծ մեղադրանքներից»

Ինչո՞ւ են թուրք-ամերիկեան յարաբերութիւններն այդքան լարւած: Իհարկէ՛, պարոն Բայդէնի հետ մեր հանդիպմանը մենք կը հարցնենք, թէ ինչու. այս մասին յայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը TRT-ին տւած հարցազրոյցում:

«alikonline.ir» - Ինչո՞ւ են թուրք-ամերիկեան յարաբերութիւններն այդքան լարւած: Իհարկէ՛, պարոն Բայդէնի հետ մեր հանդիպմանը մենք կը հարցնենք, թէ ինչու. այս մասին յայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը TRT-ին տւած հարցազրոյցում: Գրում է Yerkir.am-ը:

Թուրքիայի նախագահն ասել է, որ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում ինքը կը հանդիպի ԱՄՆ նախագահ Ջօ Բայդէնի հետ եւ բանակցութիւններ կը վարի այս թեմայի շուրջ:

Էրդողանը նաեւ ասել է, որ «Թուրքիան յոգնել է մտացածին «Հայոց Ցեղասպանութեան» կեղծ մեղադրանքներից։

«Մենք արդէն յոգնել ենք դրանից: Բազմիցս ասել ենք, եկէք այս հարցը թողնենք պատմաբանների, մարդաբանների, գիտնականների հայեցողութեանը, սա քաղաքականութեան խնդիր չէ: Դուք մեզ մեղադրում էք, մինչդեռ խնդիր չկայ: Երկար տարիներ Մինսկի խումբը, որի մէջ մտնում են ԱՄՆ-ն, ձախողել է լուծել ադրբեջանա-հայկական խնդիրը: Արդիւնքում՝ Ադրբեջանն ինքնուրոյն լուծեց իր խնդիրը: Ինչպէ՞ս կարող էք Թուրքիային մեղադրել Ցեղասպանութեան մէջ՝ փաստերի բացակայութեան պայմաններում, եթէ անտեսում էք նման պատմական փաստը: Ցեղասպանութիւն եզրոյթը դեմոկրատները չէին ասում Բայդէնից առաջ: Արդէն բաւական է. Մենք ինչ-որ բնակեցւած պետութիւն չենք, նրանք, ովքեր փորձում են Թուրքիային անկիւն քշել, կը կորցնեն իրենց ՆԱՏՕ-ի ուժեղ դաշնակիցներին»,- ասել է Էրդողանը: 

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։